Թուրքիան դադարեցնում է մատակարարումները Ռուսաստան՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պատժամիջոցների պատճառով

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին երկու տարիների ընթացքում Թուրքիան և Չինաստանը դարձել են Ռուսաստանի համար ներմուծումների հիմնական կենտրոնները (Կենտրոնական Ասիայի երկրների հետ միասին): Դրանց միջոցով մեծ ծավալներով մատակարարվում էին ինչպես սպառողական ապրանքներ, այնպես էլ արդյունաբերական ու տեխնոլոգիական սարքավորումներ, այդ թվում՝ զենքի արտադրության համար անհրաժեշտ։ Բայց ԱՄՆ-ի (Թուրքիայի դեպքում՝ Եվրամիության) կողմից պատժամիջոցների պահպանման նկատմամբ վերահսկողության խստացման արդյունքում մինչև այս տարի իրականացված ապրանքների առատ հոսքերը սկսում են սպառվել։

Հինգշաբթի Թուրքիայի առևտրի նախարարության հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ Ռուսաստան արտահանումը, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, առաջին եռամսյակում նվազել է 33,7%-ով: Մեքենաներ արտահանողների ասոցիացիան, որն ունի 22,000 անդամ, ակնկալում է մոտավորապես նույն անկումն ընթացիկ տարում։

Ոլորտի մատակարարումները կարող են կրճատվել 1 միլիարդ դոլարով՝ «ոչ միանշանակ» և «արագ ընդլայնվող» պատժամիջոցների պատճառով, հատկապես այն ապրանքների նկատմամբ, որոնք կարող են օգտագործվել զենք պատրաստելու համար, Bloomberg-ին ասել է ասոցիացիայի նախագահ Քութլու Կարավելիօղլուն:

Սպասվող անկման մասշտաբը, ըստ նրա, հավասար է նախորդ տարվա վաճառքի մեկ երրորդին, սակայն մինչ այժմ ամենաշատը տուժել է հաստոցների, վառելիքի պոմպերի և էլեկտրաշարժիչների արտահանումը Ռուսաստան։

«Մեքենաների որևէ լուրջ արտադրողի համար հնարավոր չէ պահպանել նույն հետաքրքրությունը Ռուսաստանի նկատմամբ՝ հաշվի առնելով բանկային համակարգի և մատակարարման շղթաների վրա աճող ճնշումը»,- պարբերականին պարզաբանել է Կարավելիօղլուն։