Ալիևը հայտարարել է, թե ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը «վտանգի աղբյուր է, Ադրբեջանը մեկուսացնելու նպատակ ունի»

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, ներկայում պատգամավոր Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը կարևորել է ադրբեջանա-թուրքական միասնության հետագա ամրապնդումը՝ նշելով, թե ներկայում գործընթացներն աշխարհում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, «ընթանում են շատ վտանգավոր ուղղությամբ, և Ադրբեջանն իրավացիորեն իր մտահոգությունն է հայտնում այդ կապակցությամբ, և որ Հարավային Կովկասի համար գծված պլանն ապագայում կարող է հանգեցնել մեծ աղետի»։

Նա դժգոհել է, որ Արցախում իրականացված ռազմական ագրեսիայից հետո Ադրբեջանի նկատմամբ ճնշումները շարունակվում են, մասնավորապես, Եվրախորհրդարանը բանաձևեր է ընդունել, իսկ ԵԽԽՎ-ում Ադրբեջանին զրկել են ձայնի իրավունքից, ինչի պատճառ, ըստ Ալիևի, «Ղարաբաղն ազատագրելն է»։

Անդրադառնալով այսօր Բրյուսելում անցկացվող ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի եռակողմ հանդիպմանը՝ Ալիևը մտահոգություն է հայտնել, որ այն, իբր, «վտանգի ևս մեկ աղբյուր է Հարավային Կովկասի համար»։

«Վերջին օրերին թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցների ընթացքում փորձում էին մեզ համոզել, որ այդ հանդիպումն Ադրբեջանի դեմ չէ։ Սակայն մենք գիտենք, որ դա դեմ է Ադրբեջանի և Հարավային Կովկասի համագործակցությանը։ Սա բաժանարար գծեր ստեղծելու և մեր երկիրը մեկուսացնելու նպատակ ունի»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Ըստ նրա՝ «անցյալ տարվա սեպտեմբերից Ադրբեջանի դեմ Եվրախորհրդարանի և Եվրախորհրդի հայտարարություններն ու Հայաստանը Հարավային Կովկասում զինված ֆորպոստի վերածելու փորձերն ապագայում մեծ հետևանքներ են ունենալու»։ Նշելով, որ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է, Իլհամ Ալիևը կարևոր է համարել Ադրբեջան-Թուրքիա միությունը՝ վստահություն հայտնելով, որ այն խզել ցանկացողների երազանքներն ապարդյուն կլինեն։

Էմմա Չոբանյան