Հայտնի է՝ ինչ հարցեր է քննարկելու Էրդողանն ԱՄՆ այցի ընթացքում

Լուրեր

07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքների մասին լրագրողների հետ զրույցում խոսել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ երկկողմ հանդիպման մասին։ Ֆիդանը հայտնել է, որ Բլինքենի հետ երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն ԱՄՆ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ Էրդողանի օրակարգում լինելու է հարցերի լայն շրջանակ, հատկապես՝ երկկողմ ու տարածաշրջանային հարաբերությունները, որոնց շարքում առաջին տեղում կլինեն Գազայի հարցը և Ուկրաինայում պատերազմը։

«Այս երկու պատերազմները վերաբերում են մեր տարածաշրջանին։ Միևնույն ժամանակ, նրանք հրահրում են գլոբալ խզվածքների գծեր: Մեր նախագահը կշարունակի ուշադրություն հրավիրել դրանց ուղղությամբ և ընդգծել մեր զգայունությունն այս հարցերի վերաբերյալ»,- ասել է Ֆիդանը։

Ըստ թուրք պաշտոնյայի՝ Էրդողանը հեռանկարային է համարում թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացումը ոչ միայն անվտանգության, այլ նաև տնտեսական, տեխնոլոգիական, առևտրային և այլ ոլորտներում։

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Էրդողանը մայիսի 9-ին կայցելի ԱՄՆ։ Այցի հետ կապված հարցեր օրերս Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը քննարկել էր Անկարա ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պաշտպանական հարցերի հանձնաժողովի անդամների հետ։

Նշենք, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի ընտվելուց հետո Էրդողանն այդպես էլ ընդունելության չի արժանացել Սպիտակ տանը։ Անկարան ակտիվ ջանքեր էր գործադրում հանդիպման կազմակերպման համար։ Այս այցը կլինի նաև Բայդեն-Էրդողան առաջին հանդիպումը, որը տեղի կունենա Սպիտակ տանը նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։ Էրդողանը Բայդենի հետ հանդիպումներ է ունեցել միջազգային գագաթնաժողովների շրջանակում, իսկ վերջին անգամ նրանք հանդիպել են անցյալ տարվա հուլիսին Լիտվայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։

Էմմա Չոբանյան