Հայտնի է՝ երբ Բրյուսելում կմեկնարկի Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լեյեն հանդիպումը

Լուրեր

22.07.2026 | 17:37
Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը
22.07.2026 | 17:26
IFFHS-ն ու AIPS-ը Մեսիին ճանաչել են ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստ
22.07.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լուրջ չի վերաբերվում բանակցություններին»
22.07.2026 | 17:09
Հաշիվների արգելափակում․ Պետդուման սահմանափակող օրենք է ընդունել արտասահման մեկնած և հեռակա դատապարտված ռուսների համար
22.07.2026 | 16:55
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի, ԿԸՀ-ն վերադարձրել է Դատախազության այդ միջնորդությունը. Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.07.2026 | 16:48
Գաղտնի պլան ունենք. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 16:38
ՃՏՊ Սպիտակի ոլորաններում․ 5 քաղաքացի հոսպիտալացվել է
22.07.2026 | 16:34
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է
22.07.2026 | 16:29
16 երկրների հայագետներ հավաքվել են Երևանում՝ 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսին
22.07.2026 | 16:21
Քոլբի Քովինգթոն․ «Համոզված եմ` Արման Ծառուկյանը դառնալու է UFC-ի չեմպիոն»
22.07.2026 | 16:12
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է մինչև 15 տարեկանների համար սոցցանցերն արգելող օրենքը
22.07.2026 | 16:02
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
22.07.2026 | 15:51
Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ նոր պետի անունը
22.07.2026 | 15:42
Ադելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Թութբերիձեի թիմից
22.07.2026 | 15:34
Ամբողջ քննչական խմբին բացարկ ենք ներկայացրել․ Էմին Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Բրյուսելում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հանդիպումը մեկնարկելու է բրյուսելյան ժամանակով ՝ ժամը 12։00-ին (Երևանի ժամանակով 14:00-ին): Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին էր մեկնել Բրյուսել։ Այցի շրջանակում նա  հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ:

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակության կազմում են վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, նրա տեղակալ Վահան Կոստանյանը, Բելգիայում և ԱՄՆ-ում դեսպաններ Տիգրան Բալայանն ու Լիլիթ Մակունցը, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, վարչապետի աշխատակազմի արարողակարգի, լրատվության վարչության և անվտանգության աշխատակիցներ, ինչպես նաև ԶԼՄ երկու ներկայացուցիչ։

Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» էր որակել ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի Բրյուսելում կայանալիք հանդիպումը։

Առաջիկա հանդիպումը խստորեն քննադատել է նաև Մոսկվան: Պաշտոնական Երևանը մինչդեռ հայտարարել է, որ այդ հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ չէ։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակն էլ նշել է, որ այդ հանդիպումը Հայաստանի բարեփոխումների և ժողովրդավարության, տնտեսության մասին է և որ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացն օրակարգում չկա: