Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել. սպասվում է եռակողմ հանդիպում
Քաղաքականություն
04.04.2024 | 19:06Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։
Ապրիլի 5-ին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը:
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպումը կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ: