Պեսկովը հայտարարել է, թե ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «տարածաշրջանի համար դրական արդյունքներ չի բերի»

Լուրեր

06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
Բոլորը

Մոսկվան ուշադիր հետևելու է ապրիլի 5-ին Բրյուսելում նախանշված ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպմանը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան հանդիպումը մեկնաբանելու՝ ադրբեջանական լրատվամիջոցների խնդրանքին։

Նա նշել է, թե ապրիլի 5-ին ստորագրվելիք համաձայնությունները տարածաշրջանի համար դրական արդյունքներ չեն բերի։

«Մենք մեծ ուշադրությամբ կհետևենք այս հանդիպմանը: Ինչպես նախկինում՝ մենք կարծում ենք, որ տարածաշրջանային հարցերում այլ երկրների մասնակցության մեծացումը դրական արդյունքների չի բերի»,- ասել է Պեսկովը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հանդիպման հետ կապված  իր դժգոհություններն էր հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևացնում են, թե զարմանում են՝ ինչու է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Պնդում են, որ այն ուղղված չէ երրորդ կողմի դեմ։ Նման իրադարձությունները Ռուսաստանում անհանգստություն են առաջացնում, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները մեր գործընկերներին ուղղակիորեն ասում են, որ իրենց հիմնական ուղղությունը բացառապես Ռուսաստանի դեմ է։ Դա հենց այն է, ինչ ասում են՝ բաց տեքստով»,- գրել էր Զախարովան տելեգրամի իր ալիքում։

Նա նշել էր, թե «նման հանդիպումներն անհանգստություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասի մոտ, քանի որ դրանք ուղղված են ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը, այլ Արևմուտքին իր ծայրաստիճան ապակառուցողական մոտեցումներով Հարավային Կովկաս հետագա ներմուծմանը՝ այնտեղ նոր բաժանարար գծեր ստեղծելու՝ ստիպելով տարածաշրջանի երկրներին հետևել հակառուսական օրակարգին, քանդելով Մոսկվայի հետ նրանց դարավոր կապերը, թուլացնելով տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության գոյություն ունեցող մեխանիզմները»։

Էմմա Չոբանյան