Ադրբեջանը ՌԴ-ի կարևոր ռազմավարական գործընկերն ու հուսալի դաշնակիցն է․ Բաքվում ՌԴ դեսպանատուն

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է, լավ հարևանն ու հուսալի դաշնակիցը։ Այս մասին ասվում է Բաքվում ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ՝ երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 32-ամյակի կապակցությամբ, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Երկու երկրների հարաբերությունները հիմքում հավասարության և բարիդրացիության սկզբունքներն են, բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթները։ Պետությունների միջև փոխգործակցության զարգացումը նպաստում է Հարավային Կովկասում և Կասպից ծովի տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդմանը»,- նշվում է հայտարարության մեջ։

ՌԴ դեսպանատունն ընդգծել է, որ համագործակցության հիմքը 200-ից ավելի միջպետական, միջկառավարական, միջգերատեսչական և միջտարածաշրջանային պայմանագրերն ու համաձայնագրերն են։

«Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը, որը ստորագրվել է Մոսկվայում 2022 թվականի փետրվարի 22-ին, երկկողմ հարաբերությունները նոր որակական մակարդակի են  հասցրել»,- նշում է դիվանագիտական ​​ներկայացուցչությունը։

Դեսպանությունն ընդգծում է, որ քաղաքական երկխոսությունն ակտիվորեն զարգանում է ամենաբարձր մակարդակով՝ ԱԳՆ-ների, առանցքային գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաև խորհրդարանական մակարդակով։ Հաջողությամբ զարգանում է նաև առևտրատնտեսական համագործակցությունը։

«Երկկողմ ապրանքաշրջանառությունը 2023 թվականին աճել է 17,5 տոկոսով։ Ռուսաստանը շարունակում է մնալ Ադրբեջանի առաջատար առևտրատնտեսական գործընկերներից մեկը։ Ադրբեջանում ռուսական մասնակցությամբ տարբեր ներդրումային նախագծեր են իրականացվում։ Գործարար համայնքների միջև շփումներն ընդլայնվում են, այդ թվում՝ փոքր և միջին բիզնեսի միջոցով։ Երկկողմ համագործակցության կարևոր տարր է Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը»,- հայտարարում է Բաքվում ՌԴ դեսպանատունը՝ նշելով, որ կա երկուստեք շահագրգռվածություն ռազմավարական գործընկերության և դաշնակցության հետագա զարգացման հարցում։