56 մլն դրամի արտոնություն՝ Փաշինյանի խորհրդականի որդուն․ նա ՔՊ-ին մեկ մլն դրամ է նվիրաբերել

Լուրեր

05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Բոլորը

Կառավարությունը 56 մլն դրամի մաքսային արտոնություն է տալիս «Հիտեքս պլաստիկ» ընկերությանը։ Այս ՍՊԸ-ն զբաղվում է պլաստիկ շշերի նախակաղապարների արտադրությամբ։ Նախատեսվում է ոչ ԵՏՄ անդամ պետությունից ներկրել 1․27 մլրդ դրամի հումք և 322 մլն դրամի սարքավորումներ։

Ներկայում ընկերությունում առկա է 57 աշխատատեղ՝ 245 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 60-ի՝ 276 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Այս ընկերությունը պատկանում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտաշես Թումանյանի որդուն՝ Սամվել Թումանյանին։ 2021 թվականին այս ընկերությունը ՔՊ-ին, որպես նվիրատվություն, մեկ մլն դրամ էր փոխանցել։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում Արտաշես Թումանյանը եղել է ՀՀ նախագահի խորհրդականը, 2000-2006 թվականներին էլ եղել է նախագահի աշխատակազմի ղեկավարը՝ զուգահեռ զբաղեցնելով «Լինսի» հիմնադրամի ծրագրերի կառավարման հայաստանյան խորհրդի նախագահի պաշտոնները։ 2015 թվականին նշանակվել է Իրանում ՀՀ դեսպան՝ պաշտոնավարելով մինչև 2021 թվականը։ Դեսպանի պաշտոնը թողնելուց հետո առ այսօր Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է։

 

Նարեկ Կիրակոսյան