ԱԱԾ-ն հայ երիտասարդներին առաջարկում է սովորել ՌԴ ФСБ-ի ակադեմիայում․ ինչ թաքնված վտանգներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 14:07
Բոլոր ուժերի հետ կոալիցիան բացառում ենք․ Վահան Բաբայան
14.05.2026 | 14:00
Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել՝ երկրի օդային տարածքում ԱԹՍ-ների հետ կապված ճգնաժամի ֆոնին
14.05.2026 | 13:56
Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է․ ՈւՂԻՂ
14.05.2026 | 13:53
Մադոննան, Շակիրան ու BTS խումբը ելույթ կունենան ԱԱ-2026-ի եզրափակիչի ընդմիջմանը
14.05.2026 | 13:46
Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կխստացվի․ Ալեն Սիմոնյան
14.05.2026 | 13:41
Անհետ կորածի հայրը 3 օր է` նստացույց է անում Կառավարության շենքի մոտ. 27-ին վարչապետն է ընդունել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:35
ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտրի մեկնարկի մասին
14.05.2026 | 13:31
Պետությանը կվերադարձվի Վայքում գտնվող շուրջ 17 մլն դրամ արժեքով անշարժ գույք
14.05.2026 | 13:23
ՄԻՊ-ը՝ դասապրոցեսի հաշվին ՔՊ հանրահավաքին ուսուցիչների և աշակերտների մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:17
Հայ բռնցքամարտիկները մասնակցում են միջազգային մրցաշարերի
14.05.2026 | 13:08
Ոչ մեկ իրենցից պաշտոն չի խնդրել, այո՛, հեղափոխությանն աջակցել ենք․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:00
ՌԴ դեսպանը Հունգարիայի ԱԳՆ է կանչվել՝ Անդրկարպատիայում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
14.05.2026 | 12:57
Անչափահասին առևանգած և նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռան վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացվել
14.05.2026 | 12:52
Հաջիևը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության ձգտման մասին
14.05.2026 | 12:45
5 մլն դրամ՝ հեռուստաաշտարակի էկրանին քաղաքական գովազդ տեղադրելու համար
Բոլորը

ԱԱԾ-ն ավարտական դասարաններում սովորող պատանիներին առաջարկում է ուսումը շարունակել ռուսական հատուկ ծառայություններին կից բուհերում։ Այս մասին ահազանգում է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը՝ նշելով, որ հատուկ ծառայության ներկայացուցիչները գնում են դպրոցներ, հանդիպում աշակերտներին։

Ազգային անվտանգության ծառայության կայքում հայտարարություն կա, ըստ որի՝ առաջարկվում է ուսում ստանալ Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայության ակադեմիայում, Կուրգանի սահմանապահ ինստիտուտում և Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտում, որից հետո շրջանվարտներին շնորհվում է լեյտենանտի զինվորական կոչում և նրանք ծառայության են անցում ՀՀ ԱԱԾ տարբեր ստորաբաժանումներում ու սահմանապահ զորքերում: Ուսման տևողությունը 5 տարի է:

Հովսեփ Խուրշուդյանը սա անընդունելի է համարում՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ հիմա հայ-ռուսական հարաբերությունները լարված են հենց Մոսկվայի վարած քաղաքականության հետևանքով։ Հարց է առաջանում՝ եթե ՀՀ իշխանությունները քննադատում են ՀԱՊԿ-ին, ՌԴ-ին դաշնակցային պարտավորությունները չկատարելու համար, ինչո՞ւ են շարունակում այս համատեղ ծրագիրը։

2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ԱԱԾ-ն ղեկավարած, իսկ մինչ այդ կառույցում բարձր պաշտոններ զբաղեցրած Միքայել Համբարձումյանը ռուսական հատուկ ծառայությունների բուհերում սովորելը խնդրահարույց չի համարում, ավելին՝ դրական է գնահատում։

Իշխանությունից, սակայն, հակառակն են պնդում։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը նշում է՝ չնայած այդ ուսումնական հաստատություններում կան հաստատված քվոտաներ հայ երիտասարդների համար, սակայն, ըստ նրա, ՀՀ-ում ևս այդ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն կա։

Կրեմլի քննադատներից Միխայիլ Խոդորկովսկու կողմից ֆինանսավորվող «Դոսյե» կենտրոնը դեռևս 2020 թվականին էր հրապարակել տեղեկություն, որ Ռուսաստանը գործակալներ ունի ՀՀ գրեթե բոլոր պետական կառույցներում՝ ուշագրավ մանրամասներ հաղորդելով ՀՀ ԱԱԾ որոշ տնօրենների և Կրեմլի միջև կապի մասին։ Հայաստանում կան կարծիքներ, որ գործակալական ցանցերը ձևավորվում են նաև այդօրինակ կրթական ծրագրերի միջոցով։

ԱԱԾ-ն ղեկավարած Միքայել Համբարձումյանի խոսքով՝ հայ երիտասարդները ռազմավարական դաշնակցի մոտ են ուսանում։

Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հակված չէ կարծել, որ ՌԴ-ում սովորած և սպայի կոչում ստացածները վերադառնում են որպես գործակալներ, բայց ռիսկային է համարում այնտեղ ուսումնառությունը։

Այդուհանդերձ, նշենք, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրածներից շատերը ևս ուսումնառություն են ստացել Ռուսաստանում կամ աշխատել փոխկապակցված կառույցներում։ Գործող տնօրեն Արմեն Աբազյանն աշխատել է Հայաստանում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերում, հեղափոխությունից հետո հատուկ ծառայության ղեկավար նշանակված Արթուր Վանեցյանը սովորել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ակադեմիայում ու Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի և իրավունքի ինստիտուտում։ 2004-2016 թվականներին ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գորիկ Հակոբյանը Մինսկում մասնակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի բարձրագույն դասընթացներին։ ԱԱԾ նախկին տնօրեններից Կառլոս Պետրոսյանն էլ, Պուտինի կարգադրությամբ, ՌԴ-ում առանձնատուն է ստացել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան