Իրանցի պատգամավորը Բաքվում Իսրայելի դեսպանատանը հարվածելու կոչ է արել

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Սիրիայում Իրանի հյուպատոսության շենքի վրա հարձակմանն ի պատասխան՝ Թեհրանում առաջարկել են Իսրայելին պատասխանել ամենակոշտ ձևով։ Իրանի պատգավորներից Ջալալ Ռաշիդի Քուչին սկանդալային հայտարություն է արել՝ առաջարկելով հրթիռային հարված հասցնել Բաքվում Իսրայելի դեսպանատանը։

«Իրանական հողի վրա սիոնիստների ռազմական հարձակմանը ցանկացած վճռական և համանման պատասխանի հետաձգումը, համբերությունը և ուշացումը հավասարազոր է Իրանի մեծ համբավին և պատվին ուղղված ծանր հարվածի։ Իմ առաջարկն է՝ բացահայտ և անմիջականորեն թիրախավորել սիոնիստների դիվանագիտական ​​կենտրոններից մեկը տարածաշրջանի երկրներից մեկում, գերադասելի է՝ Ադրբեջանում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է պատգամավորը։

Պաշտոնական Բաքուն դեռևս չի արձագանքել այս հայտարարությանը։

Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան էլ տեղական լրատվամիջոցների հետ հարզացրույցում հայտարարել է, որ «իրանցի որոշ պաշտոնյաներ այնքան են լկտիացել, որ բացահայտ սպառնում են հարևան երկրին ու տարբեր կոչեր անում»։

«Մենք ամեն կերպ դեմ ենք երկու երկրների հարաբերությունների՝ Ադրբեջանի վրա ազդեցությանը, ուստի ես սա համարում եմ շատ անպատասխանատու և անամոթ հայտարարություն։ Իրանցի պատգամավորի այս կարծիքը համարում ենք քայլ՝ ուղղված Ադրբեջանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը։ Սա ոչ մի կերպ մարդասիրական վարքագիծ չէ: Հուսով եմ, որ Իրանի պաշտոնյաները գոնե կպատժեն այս պատգամավորին իր անիմաստ հայտարարությունների համար: Որովհետև այն կարող է նշանակել երկու երկրների հարաբերությունների ամբողջական խզում: Ադրբեջանը ոչ մի կերպ դա չի անտեսի»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը։

Հիշեցնենք՝ Սիրիայում Իրանի հյուպատոսության շենքն ապրիլի 1-ին հարձակման էր ենթարկվել։ Իրանում կատարվածը ահաբեկչություն են որակել և հարձակումը վերագրել Իսրայելին։ Լրատվամիջոցների տեղելություններով՝ հարձակման հետևանքով զոհվել է յոթ մարդ, որոնցից երկուսը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալներ են՝ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադիհաջ Ռահիմին։

Էմմա Չոբանյան