ԱՄՆ-ը ներգրավված չէ Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա հարվածի գործում. Սպիտակ տուն

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

ԱՄՆ-ը հայտարարել է, որ կապ չունի Սիրիայի մայրաքաղաքում Իրանի դեսպանատանն իսրայելական ավիահարվածի հետ, որի հետևանքով զոհվել են երկու իրանցի գեներալներ և հինգ ռազմական խորհրդականներ:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին «անհեթեթություն» է որարկել Թեհրանի կողմից հրթիռային հարվածի համար ամերիկյան կողմին մեղադրելը և նախազգուշացրել, որ Վաշինգտոնը պատասխան հարված կհասցնի ցանկացած պատասխան գործողության:

«Թույլ տվեք պարզաբանել. մենք կապ չունենք Դամասկոսի հարվածների հետ։ Մենք որևէ կերպ ներգրավված չենք եղել դրանում»,- ասել է նա ճեպազրույցում:

VOA-ն նշում է, որ Դամասկոսին հասցված հարվածը սպառնում է սաստկացնել Իսրայելի ու Իրանի, ինչպես նաև Թեհրանի կողմից աջակցվող խմբավորումների միջև երկարամյա մարտերը: Այս հակամարտությունը սրվել է հոկտեմբերին Իսրայելի ու իրանամետ ՀԱՄԱՍ իսլամիստական խմբավորման միջև Գազայի հատվածում սկսված ռազմական գործողություններից հետո։

Իրանը հայտարարել էր, որ կպատասխանի իսրայելական հարվածին, որը ոչնչացրեց Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժինը և սպանեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ «Կուդս» էլիտար ստորաբաժանման 7 աշխատակիցներին, որն արտաքին ռազմական և հետախուզական գործողություններ է իրականացնում Իրանի սահմաններից դուրս:

Իսրայելը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։