Ռուսաստանում աղբահանության հետ կապված խնդիրներ են սկսվել միգրանտների հեռանալուց հետո

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

Աշխատանքային միգրանտների արտահոսքի պատճառով ՌԴ-ում աղահանության խնդիրներ են սկսվել։ Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում  սանիտարահիգիենիկ վիճակը վատթարացել է այն բանից հետո, երբ մունիցիպալ բյուջետային հիմնարկը Մախաչկալա-1-ը կորցրել է իր աշխատակիցներին,  գրում է The Moscow Times-ը։

Արդյունքում ընկերությունը դադարեցրել է կոշտ կենցաղային աղբի հեռացումը: Մախաչկալայի քաղաքապետարանում վստահեցրել են, որ «միջգերատեսչական ակտիվ համագործակցությամբ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար»։
Մասնավորապես, աղբահանության համար գործուղվել են քաղաքապետարանի և ենթակա հիմնարկների աշխատակիցներ։
Ըստ ՌԻԱ Նովոստիի աղբյուրի, Մախաչկալա-1 մունիցիպալ բյուջետային հիմնարկի աշխատակիցները ձերբակալվել են ոստիկանության կողմից, ինչը առաջացրել է աշխատանքային միգրանտների զանգվածային արտահոսք Դաղստանից դեպի Կենտրոնական Ասիա: Մինչ այս ահաբեկչության կասկածանքով մի քանի միգրանտներ են ձերբակալվել Մախաչկալայում և Կասպիյսկում։
Ռուսաստանի իշխանությունները սկսել են մեծ ուշադրություն դարձնել միգրանտներին «Կրոկուս սիթի հոլլում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով զոհվել է 144 մարդ, ևս 551-ը՝ վիրավորվել։ Ըստ քննիչների՝ անմիջական հանցագործները եղել են Տաջիկստանի չորս քաղաքացիներ՝ Դալերժոն Միրզոևը, Սաիդակրամի Ռաչաբալիզոդան, Շամսիդին Ֆարիդունին և Մուհամմադսոբիր Ֆայզովը։ Ընդհանուր առմամբ, գործով ներգրավված է 11 մարդ, ևս ինը ձերբակալվել է Տաջիկստանում։
Տաջիկստանի աշխատանքի, միգրացիայի և զբաղվածության նախարարությունը հայտնել է, որ ահաբեկչությունից հետո Ռուսաստանից միգրանտների արտահոսք է սկսվել։