Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստվում է պատերազմի

Լուրեր

25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելառուսի իշխանությունները սկսել են բանակը նախապատրաստել «ոչ բարեկամ» երկրների հետ հնարավոր պատերազմի, հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է The Moscow Times-ը։

«Ո՛չ մեկի չհավատաք, որ մենք ուզում ենք պատերազմել։ Մենք պատերազմի ենք պատրաստվում, ես այդ մասին անկեղծ եմ խոսում։ «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»․ սա ես չեմ հորինել։ Սա շատ ճիշտ է ասված»,-ասել է Բելառուսի նախագահը Գրոդնենսկիի մարզ այցի ժամանակ։

Մարտի վերջին Լուկաշենկոն այցելել է Լիտվայի հետ սահմանին գտնվող Բելառուսի բանակի տեղակայման վայրեր և զինվորականների հետ քննարկել Սուվալկիի միջանցքում հնարավոր ռազմական գործողությունները։

Բելառուսի նախագահը նշել է, որ երկրի զորքերը շուտով ստիպված կլինեն «դիմակայել մերձբալթյան երկրներին և գրավել Լեհաստանի մի կտորը»։ Հյուսիսարևմտյան օպերատիվ հրամանատարության հրամանատար Ալեքսանդր Նաումենկոն վստահեցրել է, որ «բոլոր գործողությունները ծրագրված են», մշակվում են մարտական պատրաստության հարցեր։

Սուվալկիի միջանցքը՝ 100 կմ-ից մի փոքր ավելի երկարությամբ, Լեհաստանը կապում է Բալթյան երկրների հետ և Բելառուսը բաժանում Կալինինգրադի մարզից։ Այն համարվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենահավանական թիրախներից մեկը ՆԱՏՕ-ի հետ պատերազմի դեպքում։ Դա գրավելու դեպքում Լիտվան, Լատվիան և Էստոնիան կկտրվեն ՆԱՏՕ-ի մյուս երկրներից։