«Կրոկուս»-ում ահաբեկչությունից հետո ձերբակալված չեչենը մահացել է ոստիկանության բաժանմունքում

Լուրեր

25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլիան հաղթեց խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չեչնիայից Ասխաբ Ուսպանովը, որը ձերբակալվել էր «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչությունից հետո, մահացել է ոստիկանության բաժանմունքում, գրում է Current time-ը։

Ուսպանովի մոր խոսքով՝ ձերբակալումից հետո զանգահարել է կնոջը, նա ցանկացել է գնալ ամուսնու մոտ, սակայն վերջինս խնդրել է չանել նման բան։ Տղամարդն ասել է, որ  ոստիկանությունն իր դեմ ոչինչ չունի, սակայն ավելի ուշ զանգահարել ու խնդրել է իր հետևից գալ ոստիկանության բաժին՝ նշելով, որ կոպտել է ուժայիններին։ Երբ կինը 2 ժամ անց ոստիկանություն է ժամանել, ուժայինները նրան ասել են, որ «ամուսինն այլևս չկա»։ Կինը զարմացել ու նշել, որ քիչ առաջ է հեռախոսով խոսել ամուսնու հետ։ Ըստ Ուսպանովի մոր՝ դրան ի պատասխան ոստիկանն ասել է. «Խոսել ես, հիմա էլ չես խոսի»։ Մայրը հայտարարել է, որ իր որդին չէր կարող մասնակից լինել ահաբեկչությանը։

СПАРК-ի տվյալներով՝ Ուսպանովը մահացել է մարտի 22-ին, այսինքն՝ ահաբեկչության օրը։  Ուսպանովի մոր խոսքով՝ տղամարդուն հուղարկավորել են Չեչնիայում։

1ADAT-ը հրապարակել էր Ուսպանովի դիակի տեսանյութը, որում նկարահանողն ասում է, որ ուժայինները բեմադրել են չեչենի ինքնասպանությունը՝ փորձելով «թաքցնել իրենց հանցանքը»։ Ուսպանովի մայրն իր հերթին հայտարարել է, որ իր որդին չէր կարող ինքնասպան լինել, քանի որ մահմեդական է։