Դոնալդ Թրամփը 175 միլիոն դոլարի չափով գրավ է վճարել խարդախության գործով

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը  խարդախության գործով 175 միլիոն դոլարի չափով գրավ է վճարել, հայտնում է Bloomberg-ը։ Դա թույլ է տվել նրան խուսափել ակտիվների բռնագրավումից: Ի սկզբանե, նախկին նախագահից պահանջվում էր վճարել 454 մլն դոլար, սակայն վերաքննիչ դատարանը զգալիորեն նվազեցրել է այս գումարը։

Փետրվարին Նյու Յորքի դատարանը Թրամփին մեղավոր է ճանաչել խարդախության գործով։ Որոշման մեջ ասվում է, որ շուրջ 10 տարի նախկին նախագահը գերագնահատել է իր կարողությունը՝ բանկերին խաբելու և վարկերի ավելի լավ պայմաններ ստանալու համար:

Քաղաքական գործչին և նրա ընկերությանը պարտավորեցրել են վճարել 355 միլիոն դոլար տուգանք, Թրամփին նաև արգելել են ղեկավար պաշտոններ զբաղեցնել Նյու Յորքում գրանցված ցանկացած կորպորացիայում առաջիկա երեք տարում։ Տոկոսների հետ միասին ընդհանուր տուգանքը կազմել է 454 մլն դոլար։

Թրամփը բողոքարկել է դատարանի որոշումը։ Եթե նախկին նախագահը չկարողանար վճարել 175 միլիոն դոլար գրավը, ապա նրա ողջ անշարժ գույքը կարող էր հայտնվել բռնագրավման սպառնալիքի տակ, այդ թվում՝ Մանհեթենի Trump Tower երկնաքերը և Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի կալվածքը, գրում է BBC-ն։