Ֆիդանն ու Լավրովը տարածաշրջանային հարցեր են քննարկել
Քաղաքականություն
01.04.2024 | 19:24Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Սև ծովում նավարկության անվտանգության և տարածաշրջանային խնդիրները։ Այս մասին Ռիա Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
«Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր և Սև ծովում նավարկության անվտանգությունը»,- ասել է աղբյուրը։