«ԱՄՆ-ը և Արևմուտքը Հայաստանը ներգրավում են աշխարհաքաղաքական խաղերի մեջ». Կարասին
Քաղաքականություն
01.04.2024 | 18:24Ռուսաստանը ուշադիր է Հայաստանի բոլոր հայտարարությունների նկատմամբ, ասել է Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը` մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը ԱՄՆ-ի և Եվրամիության (ԵՄ) հետ գործընկերության մասին, գրում է Իզվեստիան։
Նա կարծիք հայտնել, թե «Հայաստանը Ռուսաստանի հետ առճակատման համատեքստում դառնում է աշխարհաքաղաքական խաղարկման առարկա ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից՝ բառի լայն իմաստով»։
«Սա շատ վտանգավոր է և կարող է, ի դեպ, շատ կոնկրետ վնաս հասցնել ոչ միայն Երևանի և Մոսկվայի հարաբերություններին, այլև Հայաստանի ազդեցությանն ու հեռանկարներին տարածաշրջանային և համաշխարհային գործերում։ Սա չհասկանալը շատ վտանգավոր մոլորություն է»,- ասել է Կարասինը։