Երեւանում խստացվում է հսկողությունն ապօրինի շինությունների կանխարգելման ուղղությամբ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության, ինչպես նաեւ վարչական շրջանների համապատասխան բաժինների կողմից իրականացրած համատեղ վերահսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության եւ հողազավթման 13 դեպք, որոնց մասով իրականացվել է համապատասխան վարչարարություն:

Վարչական շրջանների ղեկավարներին եւ համապատասխան ծառայություններին Կամո Արեյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը ապօրինի շինությունների եւ հողազավթումների հայտնաբերման ու կանխարգելման ուղղությամբ՝ անհրաժեշտության դեպքում դիմելով կոշտ վարչարարության, ընդհուպ գործերը փոխանցելով դատախազությանը:

Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի, հարթ եւ թեք տանիքների վերանորոգման աշխատանքները: Հանձնարարվել է խստորեն վերահսկել իրականացվող աշխատանքների ընթացքը, նաեւ արագորեն արձագանքել բնակիչների այն ահազանգերին, ըստ որոնց կապալառուն կամ ոչ պատշաճ է իրականացնում աշխատանքը, կամ էլ անհարկի ձգձգում է դրանք՝ ավելորդ անհարմարություններ պատճառելով քաղաքացիներին: Հանձնարարվել է նաեւ բոլոր ահազանգերը համակողմանի ուսումնասիրելուց եւ դրանցում հավաստիանալուց հետո, օրենքով սահմանված կարգով, հստակ քայլեր ձեռնարկել տվյալ կազմակերպությունների եւ տեխհսկիչների նկատմամբ:

Խորհրդակցությանը զեկուցվել է, որ ավարտին են մոտենում Գլխավոր պողոտայի հարակից այգու վերակառուցման երկրորդ փուլի, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրով իրականացվող Էրեբունի վարչական շրջանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի վերանորոգման աշխատանքները: 2018 թվականի շինբարեկարգման ծրագրով շարունակվում է նաեւ Կոմիտասի անվան զբոսայգու վերակառուցումն ու բարեկարգումը: Վերոնշյալ ծրագրի հետ կապված Կամո Արեյանը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները, այդ թվում նաեւ հնարավորին արագ լուծում տալով զբոսայգու ոռոգման ցանցի անցկացման եւ անխափան շահագործման խնդրին:

Երեւանաբնակ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների՝ մարզաառողջարանային ճամբարներում հանգստի կազմակերպման վերաբերյալ զեկուցվել է, որ 3 հերթափոխով կազմակերպված ծրագիրը, որի շրջանակում հանգստի է մեկնել երեւանաբնակ 1216 երեխա, արդեն ավարտվել է։

Աշխատանքային խորհրդակցության ավարտին, անդրադառնալով 2018-2019 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների ընթացքին՝ աշխատակազմի պատասխանատու բոլոր վարչություններին, ինչպես նաեւ վարչական շրջանների ղեկավարներին Կամո Արեյանը հանձնարարել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում եւ արտադպրոցական հաստատություններում իրականացնել միջոցառումների համալիր ծրագիր՝ գույքագրելով էներգամատակարարման, ջրամատակարարման եւ գազամատակարարման համակարգերում հնարավոր խնդիրները` սեղմ ժամկետում դրանց լուծում տալու նպատակով: Հանձնարարվել է նաեւ ապահովել առաջինից չորրորդ դասարանների աշակերտներին դասագրքերի անվճար բաշխման գործընթացը, ինչպես նաեւ քայլեր ձեռնարկել դպրոցների բուժկետերն անհրաժեշտ դեղորայքով եւ պարագաներով ապահովելու ուղղությամբ:

Նոր ուսումնական տարվան ընդառաջ տարվող նախապատրաստական աշխատանքների շրջանակում հանձնարարվել է գույքագրել ուսումնական բոլոր հաստատությունների, այդ թվում մանկապարտեզների, դպրոցների, բուհերի հարակից տարածքներն ու ՃՈ հետ համատեղ կատարել ճանապարհային գծանշումներ: Հաշվի առնելով սեպտեմբերի հատկապես առաջին օրերին տրանսպորտի ծանրաբեռնված աշխատանքը՝ հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքի ապահովման ու քաղաքացիների պատշաճ ուղեւորափոխադրումն իրականացնելու ուղղությամբ: