Բժիշկները պատմել են Նեթանյահուի վիճակի մասին
Քաղաքականություն
01.04.2024 | 17:15Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բարեհաջող վիրահատվել է, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով հիվանդանոցի հայտարարությունը։ «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրը եկել է գիտակցության և շփվում է ընտանիքի անդամների հետ՝ ճողվածքի հեռացման հաջող վիրահատությունից հետո»,- գրում է գործակալությունը։
Բժիշկները չեն նշել, թե ինչքան ժամանակահատվածում քաղաքական գործիչը կապաքինվի վիրահատությունից հետո։