Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են սկսվել

Լուրեր

11.03.2026 | 15:19
ԲԸՏՄ-ն առգրավել է որսորդական հրացաններ և ապօրինի որսված 159 արտույտ 
11.03.2026 | 15:15
Սևանի «Հարսնաքարի» վերաբերյալ Դատախազության հայցն ընդունվել է վարույթ. անշարժ գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց
11.03.2026 | 15:10
ԱԺ ընտրությունները նոր կարգով կանցկացվեն // Իրանի նոր գերագույն առաջնորդը վիրավոր է․ ԼՈՒՐԵՐ
11.03.2026 | 15:06
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում. ՈՒՂԻՂ
11.03.2026 | 15:01
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է զորքեր ուղարկել Իրան
11.03.2026 | 14:53
Բա եթե էդ ծառը ալերգիա էր առաջացնում, ինչու իմ հարցից հետո չեն հատել․ Էդուարդ Հայրումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 14:44
Փաշինյանի և կնոջ բաժանումից հետո «Իմ քայլը» հիմնադրամն ասոցացվո՞ւմ է ՔՊ-ի հետ․ հարց՝ ԿԸՀ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 14:37
Երրորդ նավն է վնասվել Հորմուզի նեղուցում
11.03.2026 | 14:29
Էս հեղուկը պիտի բարձրանա սնուցի, որ սաղարթ ձևավորվի, բայց մեջը դատարկ է․ Բեգոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 14:21
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 14:13
Բրյանսկին ուկրաինական հրթիռային հարվածի հետևանքով 6 զոհ կա, տուժածների թիվը հասել է 42-ի. հայտարարվել է սգո օր
11.03.2026 | 14:08
11 միլիոնով սարք ենք ձեռք բերել, որ ծառերի վիճակը ստուգենք․ Արմեն Բեգոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 14:06
Խնդիր չկա. ԿԸՀ նախագահը` նախընտրական շրջանում թոշակների բարձրացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 13:58
Փետրվարին համաշխարհային պարենային ապրանքների գների հիմնական ցուցանիշը աճ է գրանցել․ ՄԱԿ ՊԳԿ
11.03.2026 | 13:57
Հազարավոր դատարկ բնաբաժակներ կան Երևանում, ինչու դրանք չեք լցրել․ էկոակտիվիստը՝ Բեգոյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տասնյակ հազարավոր իսրայելցիներ կիրակի օրը՝ մարտի 31-ին, կրկին դուրս են եկել փողոց՝ բողոքելու կառավարության քաղաքականության դեմ, որը գլխավորում է աջ պահպանողական վարչապետ Բենիամին Նեթանյահուն։  Ակցիան անցկացվել է Երուսաղեմում՝ խորհրդարանի շենքի մոտ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականը և արտահերթ ընտրություններ, ինչպես նաև գործարքի շուտափույթ կնքում՝ ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կողմից պատանդների ազատ արձակման համար։ Երուսաղեմում այս բողոքի ցույցը դարձել է ամենամեծը Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր։ Կազմակերպիչները պնդում են, որ Կնեսետի մոտ հավաքվել է ավելի քան 100 հազար մարդ, մինչդեռ լրատվամիջոցները գրում են տասնյակ հազարավոր մասնակիցների մասին։
Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը, ելույթ ունենալով ցույցի ժամանակ, կտրուկ քննադատել է Նեթանյահուին՝ մեղադրելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունները փչացնելումեջ։ «Նեթանյահուն ամեն ինչ անում է քաղաքականության համար և ոչինչ երկրի համար», – ասել է Լապիդը:
Իսրայելի վարչապետն արձագանքելով ընդդիմության պահանջին՝ հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։  «Ընտրությունների կոչերը հիմա՝ պատերազմի թեժ փուլում, հաղթանակից մի քանի րոպե առաջ, կաթվածահար կանեն Իսրայելն առնվազն վեց ամսով, իսկ իմ գնահատմամբ՝ նույնիսկ ութ ամսով»,- ասել է Նեթանյահուն։
Ըստ նրա՝ արտահերթ ընտրությունները կխանգարեն նաև պատանդների ազատ արձակման բանակցություններին: Նեթանյահուն խոստացել է բոլոր պատանդներին տուն վերադարձնել։