Անահիտ Բախշյանը հանդիպել է Արգիշտի Քյարամյանին

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում սպանված ԱԺ նախագահի տեղակալ Յուրի Բախշյանի իրավահաջորդ Անահիտ Բախշյանը հանդիպել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։

Factor.am-ի հետ զրույցում Անահիտ Բախշյանը հայտնեց, որ նախապես Քյարամյանին նամակ էր գրել․ Յուրի Բախշյանի կնոջը հետաքրքրում է՝ 25 տարի անց գործն ինչ փուլում է։

Նրա փոխանցմամբ՝ Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպմանը պարզել է, որ Հոկտեմբերի 27-ի գործը դեռ ամբողջությամբ տրամադրված էլ չէ Քննչական կոմիտեին։

Անահիտ Բախշյանին զայրացնում է այն, որ Հոկտեմբերի 27-ը գործը շուրջ 4 տարի քննվել է ԱԱԾ քրեական վարույթում, սակայն, որևէ տեղաշարժ չի եղել։ Հիմա փոխանցվել է ՔԿ-ին, որտեղ էլ նորից պետք է սկսվի գործի ուսումնասիրությունը։

«Ինձ ասեցին՝ մինչև ձևավորված քննչական խումբը չծանոթանա գործի նյութերին, ուսումնասիրություններ չանեն, ոչինի չեն կարող ասել։ 0-ից պետք է սկսեն գործի քննությամբ զբաղվել»,- նշեց Հոկտեմբերի 27-ի գործով տուժողի իրավահաջորդը։

Սպանված ԱԺ նախկին փոխխոսնակի կինը դժվարանում է ասել՝ Հոկտեմբերի 27-ի գործը ՔԿ-ում ինչ ընթացք կստանա։

Անահիտ Բախշյանն անկեղծանում է՝ գիտի ամուսնուն սպանողին, բայց այսօրվա ստեղծված իրավիճակն է, ըստ նրա, պահանջում բացահայտել Հոկտեմբերի 27-ի իրական կազմակերպիչներին։

«Մեր երկրի այսօրվա իրավիճակը, որն ուղիղ Հոկտեմբերի 27-ի հետևանքն է, պահանջում է, որ բացահայտվի այդ ահաբեկչության պատվիրատուներին և կազմակերպիչներին։ Այս պահին նման վտանգ է կախված է մեր երկրի վրա։ Որպեսզի պետության դեմ որևէ ահաբեկչություն բացառվի, պետք է օր առաջ բացահայտվի Հոկտեմբերի 27-ը»,- հայտարարեց նա։

Նշենք, որ Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով գործը հեղափոխությունից հետո վերաբացվել էր։
1999 թվականին ԱԺ-ում տեղի ունեցած ողբերգական այս դեպքի հետ կապված նախորդ տարի 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր․
«Կա վարկած, որի հիմնավորումները նաև հրապարակային են, որ 1999 թվականի իրադարձությունները՝ Հոկտեմբերի 27-ը կապ ունի բանակցային գործընթացի հետ, մասնավորապես, տարածքների փոխանակման այդ հայեցակարգի հետ»։

Անցյալ տարի արյունալի իրադարձության 24-րդ տարելիցին ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծիք էր հայտնել, թե մինչև ողբերգության 25-րդ տարին լրանալը, դատախազությունը հանրությանը պետք է տա բոլոր հարցերի պատասխանները։

Հիշեցնենք, որ 1999 թվականին Նաիրի Հունանյանի խումբը, ներխուժելով Ազգային ժողով, սպանեց խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ևս 8 հոգի վիրավորվեց։

2003 թվականի դեկտեմբերին դատարանը Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին դատապարտեց ցմահ ազատազրկման, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։

Զոհերի հարազատները պնդում են, որ բացահայտված չեն Հոկտեմբերի 27-ի պատվիրատուները։

Մանյա Պողոսյան