Բռնել են տաջիկներին ու մահակներով ծեծել․ ՌԴ-ում Կենտրոնական Ասիայից միգրանտները պատմում են փողոցներում ձերբակալությունների և ստուգումների մասին

Լուրեր

24.02.2026 | 22:17
Պուտինը պնդում է՝ «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարները փորձում են պայթեցնել
24.02.2026 | 22:04
Եվրոպական առաջնորդները Կիևում համատեղ աղոթքի են մասանակցել
24.02.2026 | 21:51
900 հազար դոլար՝ անորակ սալիկների ու չորացած տույաների համար․ ինչո՞ւ է ստել Երևանի քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 21:37
Խուդինյանը՝ իր պաշտոնանկության մասին
24.02.2026 | 21:33
Նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում
24.02.2026 | 21:28
Ադելիա Պետրոսյանը Մոսկվա վերադառնալուց հետո չի շփվել լրագրողների հետ
24.02.2026 | 21:14
Պեսկովը հայտարարել է, որ «հատուկ ռազմական գործողության» նպատակները դեռևս չեն իրականացվել
24.02.2026 | 21:00
Կա վտանգ՝ մսխեն մեր տղերքի թափած արյան վրա ստեղծված խաղաղությունը․ վե՛րջ տվեք մանկական խաղերին․ Գեղամ Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 20:49
ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում
24.02.2026 | 20:33
Մերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
24.02.2026 | 20:32
3 օր, թե 4 տարի․ չոր փաստեր՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 20:20
ԵՄ-ն ՀՀ-ում «Հիբրիդային արագ արձագանքման խումբ» կտեղակայի` ընտրություններում ՌԴ ապատեղեկատվության դեմ պայքարելու․ «Ազատություն»
24.02.2026 | 20:19
Պապիկյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան համագործակցությանն առնչվող հարցեր
24.02.2026 | 20:10
ՀՀ և Ռուանդայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի շուրջ
24.02.2026 | 20:00
ՔՊ-ն և պրոռուսական ընդդիմությունը մրցում են՝ Պուտինի բարեհաճությանն արժանանալու համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում ահաբեկչական հարձակումից հետո Կենտրոնական Ասիայի երկրներից շատ միգրանտներ սկսել են ավելի հաճախ իրենց իրավունքների ոտնահարման բախվել: Ռուսաստանում ուժեղացել են ստուգումներն օտարերկրացիների նկատմամբ։ Դրանք իրականացվում են օրենքի խախտմամբ, պարբերաբար նշում են փաստաբանները։

Օտարերկրացիները տասնյակներով տարվում են ոստիկանական բաժանմունքներ և ժամերով պահվում այնտեղ։ Migrant.Media նախագծի լրագրողները զրուցել են նրանց հետ, որոնք արդեն տուժել են հարձակումներից։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հերոսների անունները փոխվել են, փոխանցում է Current Time-ը։

Մոսկվայում ահաբեկչությունը միգրանտների նկատմամբ ստուգումների ալիք է առաջացրել ամբողջ երկրում։ Ուզբեկստանից Շուխրատը պատմել է, որ անցած շաբաթվա ընթացքում անվտանգության ուժերը զգալիորեն ուժեղացրել են վերահսկողությունն օտարերկրացիների նկատմամբ։

«Մեզ ձերբակալեցին, տարան ոստիկանություն, այնտեղ ամեն ինչ ստուգեցին, մատնահետք վերցրեցին, 10 ժամ ստուգեցին մեր անձնագրերը, լուսանկարեցին, իմ հեռախոսն էլ ուսումնասիրեցին՝ բոլոր համարները, ում հետ խոսել եմ, ընդհանրապես, ամեն ինչ»,- ասել է նա։

Շուխրատը պատմել է, որ իր հետ ձերբակալվել են Ուզբեկստանից և Տաջիկստանից այլ միգրանտներ, ընդհանուր առմամբ, շուրջ 20 մարդ։ 10 ժամ անց Ուզբեկստանի քաղաքացիներն ազատ են արձակվել։ Տղամարդու խոսքով՝ ոստիկաններն ավելի կոշտ են վերաբերվում տաջիկներին։ Նրանք թողել են բաժանմունքում։

«Բռնեցին տաջիկներին, մահակներով ծեծեցին։ Մի տղա ասում էր՝ խփեցին, ոտքս ցավում է։ Սակայն ուզբեկստանցիների հետ նման բան չի եղել։ Նրանք միայն խոսում ու վիրավորում էին»,- պատմել է Շուխրատը։

Նա նաև ասել է, որ մեկ օրում իրեն ոստիկանները մի քանի անգամ կանգնեցրել են փողոցում։

«Այս իրավիճակը եղել է 4-5 անգամ։ Փաստաթղթեր ուզեցին, հարցրին, թե ինչ ազգության եմ։ Ես ասացի, որ ես ուզբեկ եմ: Հարցրին՝ «ի՞նչ կա պայուսակում, զենք կա՞»: Ես պատասխանեցի՝ «ոչ, ինձ զենք պետք չէ»։ Այսպիսով, նրանք շարունակում էին հարցեր տալ 15-20 րոպե, երբեմն՝ կես ժամ, իսկ հետո բաց թողեցին»,- նշել է տղամարդը։

Ուզբեկստանից մեկ այլ միգրանտի խոսքով՝ իրավիճակն առանձնապես չի վատթարացել։ Ֆարուխը նշել է, որ ահաբեկչությունից հետո սպասվում էր ստուգումների ավելացում։ Նա անձամբ բերման չի ենթարկվել։

Վերջին իրադարձությունների կապակցությամբ migrant.uz պորտալը հրապարակել է փաստաբանների առաջարկությունները Ռուսաստանում գտնվող միգրանտների համար։ Միգրանտներին խորհուրդ է տրվում կարգի բերել Ռուսաստանում օրինական գտնվելու վերաբերյալ փաստաթղթերը, պարբերաբար ջնջել հեռախոսի, նոութբուքի և այլ սարքերի բրաուզերի պատմությունը, ավելի հազվադեպ հայտնվել հասարակական վայրերում՝ մինչև իրավիճակը հանդարտվի, պահպանել շփումը մտերիմների հետ, արտակարգ իրավիճակների համար պահպանել դեսպանատների և հյուպատոսությունների համարները։

Ավելի վաղ իրավապաշտպանները հայտնել էին, որ ահաբեկչությունից հետո առաջին օրերին իրենց դիմել են հազարավոր միգրանտներ, որոնք բախվել են ուժայինների կողմից ստուգումների խնդրի։