Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում

Լուրեր

07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
Բոլորը

Հայաստանն ու Հնդկաստանն առաջիկայում կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում:

Հայաստանի հետ հետագա համագործակցությունն ամրապնդելու և ներդրումային դաշտն ուսումնասիրելու նպատակով Հնդկաստանի Բանգալոր քաղաքի «ABAI AVGC» տեխնոլոգիական, անիմացիայի և համակարգչային խաղերի ընկերության ներկայացուցիչները Հայաստանում հանդիպել են կինոարտադրության բնագավառի ներկայացուցիչների և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավարության հետ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «ABAI AVGC» տեխնոլոգիական, անիմացիայի և համակարգչային խաղերի ընկերության տնօրեն Բիրեն Գոշը նշեց, որ Հայաստանում են ընկերության ամբողջ կառավարման թիմի հետ՝ բացահայտելու և նոր կամուրջներ ստեղծելու Հնդկաստանի և Հայաստանի միջև:

«Հայաստանի մեր գործընկերների հետ զրույցներն ու քննարկումներն արդեն մի քանի տարի է՝ ընթանում են, և մենք հասկացանք, որ ժամանակն է հստակեցնել մեր հաջորդ քայլերը և անցնել գործնական փուլ: «Թումո»-ն մեծ առաքելություն է իրականացնում՝ բացելով հայ երիտասարդների աչքերը, մտքերը և սրտերը՝ ստեղծելով հիանալի հնարավորություն, որպեսզի նրանք կողմնորոշվեն, հավաքեն և հասկանան իրենց ներուժը և դրանով ստեղծեն իրենց ապագան: Այժմ մենք ցանկանում ենք նույն հնարավորությունները լայն մասշտաբով ստեղծել նաև Հնդկաստանում և դրա ուղղությամբ իրականացնում ենք մեծ աշխատանք», – ասաց նա:

Նա նշեց, որ իրենք մեծ աշխատանք են կատարում անիմացիայի, վիզուալ էֆեկտների և խաղերի ոլորտում։

«Հայաստանում շատ երիտասարդներ, գուցե, չգիտեն, բայց երբ տեսնում են «Մադագասկար»-ը, «Տրանսֆորմերներ»-ը կամ նմանատիպ այլ ֆիլմեր, դա արվել է այստեղ գտնվող մարդկանց և Հնդկաստանում նրանց ընկերությունների կողմից»,- ասաց Բիրեն Գոշը: