Պուտինը կհրավիրվի G20-ին միայն ընդհանուր համաձայնության դեպքում․ Մակրոն

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հրավիրվել նոյեմբերին Բրազիլիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովին միայն այն դեպքում, եթե դրան համաձայնեն բոլոր մասնակից երկրները։ Այս մասին Բրազիլիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ Մակրոնի՝ քսան արդյունաբերական և զարգացող երկրների միավորման իմաստն այն է, որ «մյուս 19 երկրների հետ պետք է կոնսենսուս ձեռք բերել, դա լինելու է բրազիլական դիվանագիտության խնդիրը»։ Նա ասել է, որ Մեծ քսանյակը պարտավոր է գործել «խաղաղության և ընդհանուր շահերի գործին ծառայելու համար»։

«Եթե հանդիպումը կարող է օգուտ բերել, ապա այն պետք է անցկացվի, եթե այն օգտակար չէ և կհանգեցնի տարաձայնությունների, այն չպետք է անցկացվի»,- ասել է Մակրոնը։

Նա հիշեցրել է, որ հրաժարվել է Պուտինին 2019 թվականի օգոստոսին Ֆրանսիայում կայանալիք G7-ի գագաթնաժողովին հրավիրելու մտքից հենց Յոթնյակի խմբում այս հարցում կոնսենսուսի բացակայության պատճառով՝ փոխարենը կազմակերպելով առանձին հանդիպում Ռուսաստանի նախագահի հետ։

Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր G20-ի յուրաքանչյուր գագաթնաժողովից առաջ հարց է ծագում՝ արդյո՞ք Վլադիմիր Պուտինը, որի կալանավորման օրդեր է տվել Միջազգային քրեական դատարանը, կմասնակցի դրան: Արդյունքում Պուտինը չի մասնակցել 2022 թվականին Ինդոնեզիայի և 2023 թվականին Հնդկաստանի գագաթնաժողովներին։ Նույն պատճառով 2023 թվականի օգոստոսին Պուտինը չի մասնակցել նաև Հարավային Աֆրիկայում BRICS-ի գագաթնաժողովին։

Բրազիլիայի նախագահը 2023 թվականի սեպտեմբերին ասել էր, որ Պուտինին կհրավիրի 2024 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք G20 գագաթնաժողովին՝ վստահեցնելով նրա այցի անվտանգության հարցում։ Սակայն նույն տարվա դեկտեմբերին նա այլ հայտարարություն է արել՝ ասելով, որ պատրաստ չէ անվտանգության երաշխիքներ տրամադրել։