ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին պարտավորեցրել է լրացուցիչ ուղիներ բացել՝ Գազայի հատված օգնություն հասցնելու համար

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Արդարադատության միջազգային դատարանն իրավաբանորեն պարտավորեցնող վճիռ է կայացրել, որով Իսրայելից պահանջվում է ավելի շատ ուղիներ բացել դեպի Գազայի հատված, որպեսզի սովահարության մատնված պաղեստինցիները կարողանան ավելի շատ մարդասիրական օգնություն ստանալ, գրում է VOA-ն:

Հաագայի դատարանի որոշումն Իսրայելին պարտավորեցրել է ձեռնարկել «բոլոր անհրաժեշտ և արդյունավետ միջոցները»՝ ապահովելու «անհրաժեշտ հիմնական ծառայությունների և մարդասիրական օգնության» անհապաղ առաքումը, ներառյալ՝ սնունդ, ջուր, վառելիք ու դեղորայք:

Դատարանը նաև Իսրայելից պահանջել է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ «ապահովելու, որ իր զինվորականները չկատարեն այնպիսի գործողություններ, որոնք խախտում են Գազայում պաղեստինցիների իրավունքները՝ որպես խմբի, որը պաշտպանված է «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով, այդ թվում՝ անհապաղ անհրաժեշտ մարդասիրական օգնության մատակարարման ցանկացած գործողությանը խոչընդոտելու միջոցով»:

Դատարանն Իսրայելին պարտավորեցրել է մեկ ամսվա ընթացքում զեկուցել, թե ինչպես է կատարում այդ պահանջները։
Իսրայելը դեռևս չի մեկնաբանել դատարանի որոշումը, սակայն կտրականապես հերքել է ցեղասպանություն իրագործումը ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ շուրջ վեցամսյա պատերազմի ընթացքում և ՄԱԿ-ի դատարանին կոչ է արել նոր հրամաններ չարձակել։