Սևաստոպոլում ռուսական կործանիչ է ընկել ծովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.05.2026 | 13:42
Մայիսմեկյան տոնական շքերթ Երևանի կենտրոնում․ ՈՒՂԻՂ
01.05.2026 | 13:38
ԱՄՆ դատախազները Թրամփի ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ կասկածվողի նոր տեսանյութ են հրապարակել
01.05.2026 | 13:15
Ռոնալդու․ Կարիերայիս ավարտը մոտենում է
01.05.2026 | 12:51
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
01.05.2026 | 12:36
Ռուսական ԱԹՍ-ները հարձակվել են Օդեսայի վրա. վնասվել է նավահանգստի ենթակառուցվածքը
01.05.2026 | 12:24
Ադրբեջանի Մեջլիսը դադարեցնում է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ
01.05.2026 | 12:22
Բասկետբոլի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում
01.05.2026 | 12:08
ԵԽ-ի բանաձևում Արցախի հիշատակման պատճառով Բաքվում ԵՄ դեսպանն Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել․ բողոքի նոտա է հանձնվել
01.05.2026 | 11:55
2 մլն եվրո և 1,8 մլն դոլար կանխիկ, 16 անշարժ գույք․ ինչ է հայտարարագրել Նարեկ Կարապետյանը
01.05.2026 | 11:43
Եվրախորհրդարանը ցանկանում է ՀՀ-ի ընտրությունները պաշտպանել ռուսական ազդեցությունից․ DW-ի անդրադարձը
01.05.2026 | 11:33
ՖԻՖԱ-ի նախագահը հաստատել է՝ Իրանը կմասնակցի ԱԱ-2026-ին․ Դոնալդ Թրամփն արձագանքել է
01.05.2026 | 11:31
«Աշխատանքն ու աշխատողն այսօր․ մարտահրավերներն ու առաջնահերթությունները». ՈՒՂԻՂ
01.05.2026 | 11:16
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
01.05.2026 | 11:01
Աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ և ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը․ ՀՀ նախագահ
01.05.2026 | 10:48
«Զեբրն» իրականում ներկված ավանակ էր․ կենդանաբանական այգուց կենդանի չի փախել
Բոլորը

Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում՝ Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը, Telegram-ում հայտնել է քաղաքի ռուս նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։ Դատելով ականատեսների տեսագրություններից՝ ռուսական Սու-35 կամ Սու-27 կործանիչ է, գրում է VOA-ն։

Վթարից առաջ ինքնաթիռն այրվել է օդում։ Ռազվոժաևի խոսքով՝ օդաչուն փրկվել է։ Տեղական ջրային տրանսպորտը դադարեցրել է երթևեկը շուրջ 20 րոպեով:

Քաղաքում բնակվող ռուս զինվորական բլոգեր Բորիս Ռոժինը Telegram-ում գրառմամբ պնդել է, որ ինքնաթիռը կարող էր ընկերական կրակի տակ ընկնել։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը և Ուկրաինայի զինված ուժերը հրապարակման պահին դեռևս չեն մեկնաբանել միջադեպը։ Պատահարի մյուս տարբերակները ներառում են տեխնիկական խնդիրներն ու շարժիչ թռչնի ներթափանցումը։

Մեկ նստատեղ ունեցող Սու-35 կործանիչը ռուսական բանակի ամենաժամանակակից ինքնաթիռներից է, այն ծառայության է անցել 2017 թվականին։ Օգտագործվում է Ռուսաստանի, ինչպես նաև Չինաստանի ու Իրանի բանակներում։

Ռուսական մի շարք աղբյուրներ պնդում են, որ ավելի հին Սու-27 կործանիչ է ընկել ծովը։ Սա պաշտոնապես չի հաստատվել։

Մանրամասները՝ տեսանյութում։