Սամվել Շահրամանյանի հայտարարությունները կարող են ընկալվել որպես սահմանադրական կարգի տապալման փորձ․ Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Հայաստանում որևէ երկրորդ այլ կառավարություն չի կարող լինել, դա հակասահմանադրական է, Factor TV-ի հետ զրույցում նման պնդում արեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Նրա դիտարկմամբ՝ Սամվել Շահրամանյանի՝ ՀՀ-ում Արցախի վտարանդի կառավարություն ունենալու հայտարարությունը կարող է ընկալվել որպես սահմանադրական կարգի տապալման փորձ։

«Հայաստանում վտարանդի կառավարություն ունենալու հայտարարություն անող շրջանակները պետք է հայտնվեն իրավապահների ուշադրության կենտրոնում»,- ընդգծեց նա։
Կոնջորյանի խոսքով՝ իրենք թույլ չենք տալու, որ ինչ- որ մեկը փորձի Հայաստանի պետականության համար ռիսկեր ստեղծել։

Հիշեցնենք, որ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը «Ֆիգարո»-ին տված հարցազրույցում անդրադարձել էր Արցախի պետական մարմինների գործունեությանը։

«Այն շենքում, որտեղ ես ընդունում եմ Ձեզ Երևանում, տեղակայված են նախագահական և Արցախի դատական և օրենսդիր կառույցների գրասենյակները։ Խորհրդարանականները կարող են հանդիպել այստեղ՝ քվեարկելու համար: Ես հոկտեմբերին հրամանագիր եմ ստորագրել, ըստ որի՝ կառավարության բոլոր նախարարները պահպանվում են իրենց պաշտոններում՝ կամավոր հիմունքներով»,- ասել էր Շահրամանյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր կառավարության նիստում անուղղակի պատասխանել էր Շահրամանյանին։

Փաշինյանը հայտարարել էր, որ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակներ, խոսելով վտարանդի կառավարությունների մասին, սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար»։