Լատվիայի ԱԳ նախարարը հրաժարական է տվել
Քաղաքականություն
28.03.2024 | 17:33Լատվիայի ԱԳ նախարար Կրիշյանիս Կարինշը հայտարարել է իր հրաժարականի մասին, հայտնում է Delfi-ն։ ԱԳՆ ղեկավարը հանդիպել է վարչապետ Էվիկա Սիլինայի հետ, որից հետո էլ հայտնել, որ իր պաշտոնը կթողնի ապրիլի 10-ին։
Լրատվամիջոցների տեղեկություններով Կարիշի իրավահաջորդը կարող է լինել Սեյմի պատգամավոր Զանդա Կալնինա-Լուկաշևիցան, որը երկար տարիների փորձ ունի դիվանագիտության ոլորտում և նախկինում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարության խորհրդարանական քարտուղարի պաշտոնը։