Ինչո՞ւ ՀՔԾ-ն Ռ․ Քոչարյանի տան խուզարկության մասին հայտնեց այն իրականացնելուց երկու շաբաթ անց

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի համար մտահոգությունների տեղիք է տալիս այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանի տան խուզարկության մասին Հատուկ քննչական ծառայությունը լրատվամիջոցներին հայտնում է այն իրականացնելուց երկու շաբաթ անց միայն։

«Զարմանալի է` ինչպես է ստացվում, որ Ռոբերտ Քոչարյանի ու նրա նկատմամբ կատարվող որոշ գործողություններ, անգամ չկատարվածները մամուլին հասանելի է դարձնում վայրկենապես, սակայն մյուս կողմից երկու շաբաթ առաջ Ռ․ Քոչարյանի տունը խուզարկում են, որի մասին, սակայն, լրատվամիջոցներին հայտնում են միայն երկու շաբաթ անց։ Այստեղ կա շատ լուրջ մտորումների և մտահոգությունների առարկա, ինչն այժմ չեմ կարող ասել»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Հատուկ քննչական ծառայությունը «Մարտի 1»-ի գործով խուզարկություն է իրականացրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը։

Նշենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար:

Աղավնի Սուքիասյան