ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը մեկնում է Թուրքիա. քննարկվելու է նաև F-16-ի հարցը

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի պատվիրակությունը վաղը կայցելի Թուրքիա։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի ՊՆ աղբյուրներին։

Ամերիկյան պատվիրակությանn ընդունելու է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

«Նախարարը վաղը կընդունի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պաշտպանության հանձնաժողովի չորս անդամի։ Հանդիպումը հնարավորություն կտա ամենաբարձր մակարդակով արտահայտել մեր ազգային անվտանգության զգայունությունը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը և ԱՄՆ-ի աջակցությունը PKK/YPG-ին, որոնք մեր երկկողմ ռազմական հարաբերությունների օրակարգում են, ինչպես նաև F-16-ի գնման և արդիականացման գործընթացը, Կոնգրեսի հաստատմանը սպասվող գնումների նախագծերը»,- ասել է աղբյուրը։

Հավելենք, որ վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերությունների որոշակի բարելավման ֆոնին՝ երկու երկրների միջև տարբեր պատվիրակությունների այցերը հաճախակիացել են։ Վերջերս այցով ԱՄՆ-ում էին թուրքական հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընն ու ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, որը մասնակցում էր ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմի հանդիպմանը։

Թուրքական մամուլը տեղեկություններ է տարածում, որ մայիսի 9-ին էլ սպասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Վաշինգտոն ու հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։

Էմմա Չոբանյան