«Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնին այս տարի կմասնակցի մոտ 2 տասնակ խումբ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Պահպանել հայ ազգային-ավանդական երաժշտարվեստը՝ երգարվեստն ու պարարվեստը, տարածել այն ու փոխանցել սերնդեսերունդ. հենց այս առաքելությունն է իր վրա վերցրել «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը: Արդեն 5-րդ անգամ կազմակերպվող մշակութային տոնն այս անգամ տեղի կունենա օգոստոսի 24-ին, 19:30 Գաֆէսճեան քանդակների պարտեզում: Ազգային-ավանդական երգ ու պարի երկրպագուներին ինքնատիպ տոն պարգևող փառատոնն անցկացվում է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահղացմամբ և նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Բացառապես կենդանի նվագակցություն՝ ազգային նվագարանների ուղեկցությամբ. այս տարի ևս փառատոնի մասնակից խմբերը կներկայացնեն ամբողջական Հայաստանի որևէ տարածքի ֆոլկլորը:

Նշենք, որ փառատոնին այս տարի մասնակցելու են գրեթե երկու տասնյակ ազգային-ավանդական երգի-պարի խմբեր՝ «Ակունք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վան», «Անի», «Մասունք», «Տարոնցիներ», «Նուբար», «Գորանի», «Մարաթուկ», «Արեգ», «Մենք ենք մեր սարերը», «Տավրոս», «Զարթոնք», «Արդվին», «Վարք հայոց», «Ոստան», «Մշո հավքեր», «Մարաթուկցիներ», «Նինահար» համույթները: Նրանք ոգևորված աշխատել են ու պատրաստվել՝ ըստ արժանվույն ներկայանալու «Գութան»-ին: Ընդ որում, փառատոնին մասնակցում են նաև իրադարձությանը երբևէ հանդես չեկած ազգային-ավանդական երգի-պարի խմբեր:

Փառատոնը կմեկնարկի օգոստոսի 24-ից երկու օր շուտ: Օգոստոսի 22-ից յուրաքանչյուր խումբ Երևանի որևէ վարչական շրջանում հանդես է գալու համերգով: Իսկ օգոստոսի 23-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզից (Կասկադ) դեպի Հյուսիսային պողոտա ֆլեշմոբ կկազմակերպվի, որին կմասնակցեն փառատոնի մասնակից երգի ու պարի խմբերը, կներկայացնեն նաև գեղարվեստական համարներ:

Փառատոնի ընթացքում ցուցադրվելու են նաև մեր անցյալի հայ երգի ու պարի երախտավորների կյանքին ու գործին վերաբերող ֆիլմեր՝ արժևորելով նրանց ծավալած գործունեությունն ու մեզ փոխանցած ավանդը: Փառատոնի կազմակերպիչները հույս ունեն, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի «Գութան»-ը կանցկացվի նաև Արցախում:

«Գութան» ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնն իրականացվում է 2014 թվականից: