Կառավարությունը «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» շենք-շինությունները վաճառեց «Քվանտ» վարժարանին

Լուրեր

18.07.2026 | 16:19
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
18.07.2026 | 16:01
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է․ հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել Ազգային տոնի ընդունելությանը
18.07.2026 | 15:40
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ ՔԿ
18.07.2026 | 15:28
RAF․ Արսեն Հարությունյանը և Արման Ծառուկյանը հանդիպել են առաջիկա մրցակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 15:10
Factor TV-ի լրագրողն արժանացել է Երևանի մամուլի ակումբի էթիկական լրագրության մրցանակին
18.07.2026 | 15:00
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.57%-ով և կազմել 4012.70 դոլար
18.07.2026 | 14:52
Google-ն AI-ի օգնությամբ վերստեղծել է Պելեի կարիերայի ամենագեղեցիկ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 14:36
Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել են հայ գերիների ելույթները
18.07.2026 | 14:18
2026-ին Հայաստանի բուհեր ընդունվել է 9620 դիմորդ․ ԳԹԿ
18.07.2026 | 13:56
ՌԴ-ն պատրաստվում է ռազմաճակատ ուղարկել նաև թմրամիջոցների մաքսանենգության և հանցավոր խմբավորումների գործերով դատապարտվածներին
18.07.2026 | 13:33
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին
18.07.2026 | 13:22
50 հազար արգենտինացի երկրպագուներ ժամանել են Նյու Յորք՝ ԱԱ-2026-ի եզրափակիչի համար
18.07.2026 | 13:06
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է Արդարադատության նախարարությանը՝ helpcourt.am-ի գործունեության հարցով
18.07.2026 | 13:00
Բյուրեղավանում 13 քաղաքացի հոսպիտալացվել է աղիքային վարակի ախտանշաններով
18.07.2026 | 12:40
Արման Ծառուկյանը գիտի՝ ով է իր հաջորդ մրցակիցը UFC-ում
Բոլորը

Կառավարությունն այսօրվա որոշմամբ հետ վերցրեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի»` Շենգավիթում գտնվող շենք-շինությունները և վաճառեց այն «Քվանտ» վարժարանին։

Գործադիրը Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող Շենգավիթի Արարատյան փողոց 4 հասցեում գտնվող՝ 569.5 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.055236 հեկտար մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի ձևով՝ 123 մլն դրամ արժեքով օտարեց «Քվանտ» ուսումնագիտական արտադրական կոոպերատիվին՝ հանրակրթական գործունեության ընդլայնման նպատակով։

Ըստ որոշման հիմնավորման՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը 120 մլն դրամ է, անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 39,9 մլն դրամ է, իսկ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 32, 5 մլն դրամ է գնահատվել։

Նշվում է, որ գույքի հանձնման-ընդունման պահից սկսած գնորդը պարտավորվում է համաձայն ներկայացված ներդրումային ծրագրի 5 տարվա ընթացքում գույքի վրա իրականացնել 250 մլն դրամի ներդրում, առնվազն 15 տարի գույքի առնվազն 90 տոկոսը շահագործել հանրակրթական նպատակներով։

Հակառակ դեպքում ընկերությունը յուրաքանչյուր տարվա խախտման համար պարտավորվում է խախտման փաստի արձանագրումից սկսած մեկամսյա ժամկետում վճարել տուգանք գույքի վաճառքի գնի՝ 123 մլն դրամի չափով։