Դիլիջանում գործող երկու պետական քոլեջները կմիավորվեն

Լուրեր

10.07.2026 | 11:14
Դատախազությունը դատարան է ուղարկել ընտրական հանցագործությունների 43 գործ․ մեղադրյալների թվում՝ 153 անձ
10.07.2026 | 10:56
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներից ՌԴ-ում նավթավերամշակման գործարան և նավթաբազաներ են հրդեհվել
10.07.2026 | 10:48
Մարոկկացի երկրպագուներն անկարգություններ են սարքել Լոնդոնում, ոստիկան է հոսպիտալացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 10:34
Իրանում հուղարկավորել են Ալի Խամենեիին
10.07.2026 | 10:20
ԱՄՆ մասնագետները Հայաստանում են՝ ԹՐԻՓՓ-ի երկաթուղային նախագծի նախապատրաստման համար
10.07.2026 | 10:12
Հայտնի են Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի մրցանակի հավակնորդները
10.07.2026 | 10:04
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 10-ի դրությամբ
10.07.2026 | 09:55
Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպան
10.07.2026 | 09:45
Պաշտոնանկություններ ու նշանակումներ Դատախազությունում
10.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.07.2026 | 02:01
ԱԱ-2026․ Ֆրանսիան դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 23:46
Տավրոս Սափեյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
09.07.2026 | 23:35
Միայն հասարակության և քաղաքական ուժերի միասնական դիմակայությամբ է հնարավոր կանխել աղետը. «Մայր Հայաստան»-ը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման առնչությամբ
09.07.2026 | 23:14
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն
09.07.2026 | 23:00
Արևմտյան Եվրոպայում դիտարկումների պատմության ամենաշոգ հունիսն է գրանցվել․ Գերմանիայում հունիսյան շոգից ավելի քան 5000 մարդ է մահացել
Բոլորը

Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով հավանությունն տվեց ԿԳՄՍ-ի առաջակին, որով կմիավորվեն «Դիլիջանի պետական քոլեջ»-ն ու « Դիլիջանի պետական բժշկական քոլեջ»-ը: Արդյունքում կստեղծվի «Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը:

Նշվում է, որ ԿԳՄՍ-ն նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով Դիլիջանում սովորողների թվաքանակի նվազեցման միտումը և ուսհաստատություններին ամրացված տարածքների օպտիմալ օգտագործման հանգամանքը:

Նախարարությունը կարծում է, որ քոլեջների օպտիմալացման (խոշորացման) արդյունքում Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջում կբարձրանա ուսհաստատության կառավարման արդյունավետությունը, կբարելավվեն շենքային պայմանները, հնարավորություն կընձեռվի, պահպանելով ուսուցանվող մասնագիտությունները, ներդնել մարզի աշխատաշուկայի պահանջներից ելնելով նոր մասնագիտություններ, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի մեկ հաստատության ներսում իրականացնել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր:

Ներկայում Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գործում են ԿԳՄՍ նախարարության «Դիլիջանի արվեստի պետական քոլեջ», «Դիլիջանի պետական քոլեջ» և «Դիլիջանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ները:

«Դիլիջանի պետական քոլեջ»-ում, որը գործում է Դիլիջանի ուսանողական 70 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքում, սովորում է մոտ 194 ուսանող, որից 79-ը նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով, իսկ «Դիլիջանի պետական բժշկական քոլեջ»-ն ունի 196 ուսանող:

Ուսումնական հաստատությունները ունեն ուսումնական գործընթացի կազմակերպման համար մի քանի անգամ ավելի մեծ տարածք, որը չի օգտագործվում և լրացուցիչ ֆինանսական միջոցներ են տրամադրվում դրա պահպանման նպատակով:

«Դիլիջանի պետական բժշկական քոլեջ»-ին ամրացված ուսումնական մասնաշենքում անհրաժեշտ է իրականացնել հիմնանորոգման աշխատանքներ, որոնց ավարտից հետո «Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ն իր ուսումնական գործընթացը կիրականացնի պահանջվող նորմատիվների պահանջներին համապատասխան պայմաններում: