Մոլդովան Ադրբեջանի լիազորությունների կասեցման հարցով դիմել է ԵԽԽՎ-ին

Լուրեր

07.10.2026 | 11:52
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանը շարունակում է իր հետ սերտ կապեր ունեցող երկրների միջոցով ԵԽԽՎ-ում լոբբինգ իրականացնել՝ իր դեմ կիրառված սահմանափակումները վերացնելու համար։ Այս անգամ ԵԽԽՎ-ում Մոլդովայի պատվիրակությունն է Բաքվի հետ կապված նամակ հղել կառույցին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դրանում պատվիրակությունը ԵԽԽՎ-ին և Ադրբեջանի Միլլի Մեջլիսին կոչ է արվում համագործակցել՝ կազմակերպության և Ադրբեջանի միջև անջրպետը վերացնելու համար, որն առաջացել է 2024 թվականի հունվարին ԵԽԽՎ նստաշրջանում ընդունված որոշումից հետո։

Նամակում ասվում է, որ Ադրբեջանը, ինչպես և անդամ մյուս պետությունները, աջակցում է ԵԽԽՎ-ում պատվիրակության միջոցով կազմակերպության արժեքների և սկզբունքների առաջմղմանը, ինչպես նաև ընդգծում է ԵԽԽՎ-ում միջխորհրդարանական երկխոսության միջոցով բոլոր խնդիրների լուծման կարևորությունը՝ Եվրոպայում անվտանգության և խաղաղության համար լուրջ մարտահրավերների  շրջանում։

Նշվում է նաև, որ ԵԽԽՎ-ի աշխատանքներին ադրբեջանական պատվիրակության չմասնակցելը երկարաժամկետ օգուտ չի բերել ո՛չ կազմակերպությանը, ո՛չ անդամ երկրներին։

Հիշեցնենք՝ հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել է չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ էր քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ էր մնացել։ Դեմ են քվեարկել Թուրքիայի պատվիրակությունից 9 պատգամավոր, ևս մեկ պատգամավոր՝ Ալբանիայից։

Էմմա Չոբանյան