Զելենսկին պաշտոնից ազատել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարին
Քաղաքականություն
26.03.2024 | 18:42Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ալեքսեյ Դանիլովին ազատել է երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Դանիլովի փոխարեն նշանակվել է Ալեքսանդր Լիտվինենկոն, որը մինչ այս արտաքին հետախուզական ծառայության ղեկավարն էր։ Արտաքին հետախուզական ծառայության նոր ղեկավար է նշանակվել Օլեգ Իվաշենկոն։
Զելենսկիի համապատասխան հրամանագրերը հրապարակվել են նախագահականի կայքում։