ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է եկել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված համերգով

Լուրեր

15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
Բոլորը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված համերգով։

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցում է 2004 թվականից, իսկ 2012 թվականից ի վեր կազմակերպության լիիրավ անդամ է։ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում կազմակերպվում են մշակութային և կրթական միջոցառումներ՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան։ Այս նախաձեռնությունները թույլ են տալիս ամրապնդել ֆրանկոֆոն աշխարհը միավորող համերաշխության և բարեկամության կամուրջները։ Համերգային երեկոն Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված առանցքային միջոցառումներից էր և իրականացվում էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Կանադայի դեսպանության և Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի հետ գործընկերությամբ։ Համերգի գլխավոր հովանավորն էր «Fastex» ընկերությունը‚ ռազմավարական հովանավորը՝ «Բուրմունք» ընկերությունը։

Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցան մեծ համբավ վայելող դաշնակահարներ Էլեն Մեղսիե-Առնոն և Լուի Լորթին։ Ծրագրում ներառված էին ֆրանսիացի կոմպոզիտորների՝ Մորիս Ռավելի‚ Ֆրանսիս Պուլենկի‚ Կլոդ Դեբյուսիի ստեղծագործությունները։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Էլեն Մեղսիե-Առնոն և Լուի Լորթին ներկայացրին Ֆրանսիս Պուլենկի Կոնցերտը՝ գրված երկու դաշնամուրի և նվագախմբի համար‚ ստեղծագործություն‚ որ երկար տարիներ չի կատարվել Հայաստանում։

Լուի Լորթին բարձր է գնահատում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված դասական համերգը։ «Ֆրանկոֆոնիային նվիրված նմանատիպ միջոցառումներն օգնում են ամրապնդելու երկրների մշակութային կապերը: Ես եկել եմ Կանադայից: Այն շատ հեռու է այստեղից, բայց Կանադայում կան շատ հայեր, որոնք խոսում են ֆրանսերեն»‚- ասում է դաշնակահարը։ Նա նաև ընդգծում է համագործակցությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ «Ինձ համար շատ հաճելի անակնկալ էր: Դուք ունեք հրաշալի նվագախումբ: Ես առաջին անգամ էի Հայաստանում, դահլիճը լի էր, հանդիսատեսը՝ ուշադիր: Մենք իսկապես շատ գոհ ենք։ Հույս ունեմ, որ կշարունակենք մեր գործակցությունը, քանի որ այս ամենն իսկապես ոգեշնչող էր»‚- ասում է Լուի Լորթին։

Էլեն Մեղսիե-Առնոն ևս առաջին անգամ էր Հայաստանում։ «Երազել եմ Հայաստանի մասին դեռ մանկուց, քանի որ ճանաչել եմ շատ հայերի: Հայ ժողովուրդը միասնական է։ Թեև սփռված է ամբողջ աշխարհում, սակայն մեծապես կապված է իր մշակույթին: Հայաստան գալն ինձ համար կարևոր էր: Երբ եղավ առաջարկությունը, շատ ուրախ էի, որ այստեղ պետք է համերգ ունենանք իմ լավ ընկերոջ Լուի Լորթիի հետ»։

Խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին՝ Էլեն Մեղսիե-Առնոն նշեց. «Հրաշալի է Սիմֆոնիկ նվագախմբի հետ աշխատելը: Ես շատերի հետ եմ համագործակցել, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը փայլուն է, հեշտ է նրա հետ աշխատելը, ամեն բան անմիջապես ստացվում է»։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծեց‚ որ համերգը սպասված էր‚ ներկայացվեց հրաշալի ծրագիր՝ ֆրանսիական կոմպոզիտորական արվեստի անվանի ներկայացուցիչների ստեղծագործությունները։ Ըստ մաեստրո Սմբատյանի՝ համերգը յուրահատուկ էր նաև մենակատարներով‚ որոնք աշխարհում շատ են ներկայացնում ֆրանսիական երաժշտությունը։ «Նման վառ անհատականությունների մասնակցությամբ համերգը Հայաստանում շատ կարևոր է բոլորիս համար»‚- ասաց Սերգեյ Սմբատյանը։