Ադրբեջանը պետք է դադարեցնի լրագրողների և ակտիվիստների ահաբեկումներն ու նրանց նկատմամբ ոտնձգությունները․ Դունյա Միյատովիչ

Լուրեր

07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
Բոլորը

Ադրբեջանում լրագրողների և քաղաքացիական հասարակության անդամների նկատմամբ աճող բռնաճնշումները խորը մտահոգության պատճառ են։ Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հայտարարության մեջ։

«Վերջին ամիսներին Ադրբեջանի իշխանություններն ուժեղացրել են ճնշումները անկախ ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության և ակտիվիստների նկատմամբ, որոնք լեգիտիմորեն իրականացնում են իրենց աշխատանքը կամ դրսևորում այլ կարծիք ու քննադատական տեսակետ կառավարության նկատմամբ: 2023 թվականի նոյեմբերին առնվազն վեց լրագրող կալանավորվել է կասկածելի մեղադրանքներով, այդ թվում՝ Abzas Media-ի տնօրեն Ուլվի Հասանլին և դրա գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆքիզին, Kanal 13-ի հիմնադիր Ազիզ Օրուջովը և դրա հաղորդավար Ռուֆաթ Մուրադլին, ինչպես նաև անկախ լրագրող Թեյմուր Քարիմովը։ Մի քանի այլ լրագրողներ հարցաքննվել են՝ հայտնելով ոտնձգությունների և սպառնալիքների մասին՝ կապված իրենց լրագրողական գործունեության և քննադատական զեկույցների հետ: 2024 թվականի մարտի սկզբին ոստիկանությունը ներխուժել է  Toplum TV անկախ առցանց հեռուստաընկերության գրասենյակներ և բերման ենթարկել դրա հիմնադիր Ալեսկեր Մամեդլիին և լրագրող Մուշֆիգ Ջաբբարին։ Ես նաև անհանգստությամբ հետևել եմ Ադրբեջանում իրենց օրինական գործունեության համար կալանավորված կամ ոտնձգությունների ենթարկված այլ մարդկանց իրավիճակին, ներառյալ՝ Գուբադ Իբադօղլուն, որը կալանքի տակ գտնվելիս տառապում է մի շարք առողջական խնդիրներից»,- ասվում է հայտարարության մեջ։

Միյատովիչը նշում է, որ 2019 թվակակից բազմիցս Ադրբեջանի իշխանությունների ուշադրությունն է հրավիրել խոսքի և լրատվամիջոցների ազատության հետ կապված վատթարացող իրավիճակի, ինչպես նաև շարունակվող թշնամական միջավայրի վրա՝ իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների համար, որոնք բախվում են ոտնձգությունների, ահաբեկումների և հաշվեհարդարների։

«Ցավոք, իշխանությունները շարունակել են խիստ անտեսել այս ոլորտներում մարդու իրավունքների նկատմամբ իրենց պարտավորությունները՝ դրանով իսկ սրելով իրավիճակը երկրում»,- նշում է մարդու իրավունքների հանձնակատարը՝ հավելելով, որ անցյալ ամիս Բաքվի դատարանը 9 տարվա ազատազրկման է դատապարտել անկախ լրագրող Ավազ Զեյնալլիին, որին ազատ արձակելու կոչ է նախկինում ուղղել Ադրբեջանի իշխանություններին։

«Ես կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը՝ վճռական քայլեր ձեռնարկել մարդու իրավունքների իր պարտավորությունների լիարժեք հարգումն ապահովելու համար։ Սա պահանջում է  ազատ արձակել բոլոր նրանց, ներառյալ՝ լրագրողներին և քաղաքացիական հասարակության ակտիվիստներին, որոնք բանտարկվել են իրենց օրինական աշխատանքի կամ քննադատական կարծիքներ արտահայտելու համար, ինչպես նաև ստեղծել բարենպաստ միջավայր լրագրողների, քաղաքացիական հասարակության և իրավապաշտպանների գործունեության համար, այդ թվում՝ արտահայտվելու և խաղաղ հավաքների ազատությունների իրավունքներից օգտվելու հետ կապված»,- ընդգծում է Դունյա Միյատովիչը։