Մայիսին սպասվում է Էրդողանի այցն ԱՄՆ

Լուրեր

07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսին այցելելու է ԱՄՆ, որտեղ բանակցություններ է անցկացնելու նախագահ Ջո Բայդենի հետ, գրում է թուրքական Hurriyet-ը։

Լրատվամիջոցը նշում է, որ այցը ծրագրվում է՝ հաշվի առնելով Էրդողանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի միջև շփումների արդյունքները։ Երկու երկրների պաշտոնյաների՝ վերջին շրջանում բարձր մակարդակի փոխադարձ այցերից հետո որոշ ժամանակ է, ինչ ջանքեր են գործադրվում նախագահներ Էրդողանի և Բայդենի հանդիպման կազմակերպման համար։

«Քըլըչ-Սալիվան հանդիպման ժամանակ համաձայնեցվել է Էրդողանի՝ Վաշինգտոն այցի ժամկետը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ եթե ԱՄՆ-ում ընտրական գործընթացի հետ կապված օրացույցում ոչինչ չփոխվի, Էրդողանը մայիսի երկրորդ շաբաթվա ընթացքում կմեկնի Վաշինգտոն։ Դրա հետ կապված բոլոր հայացքները կարող են ուղղված լինել մայիսի 9-ին կայանալիք Էրդողան-Բայդեն գագաթնաժողովին»,- գրում է լրատվամիջոցը։

Հավելենք, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի ընտվելուց հետո Էրդողանն ընդունելության չի արժանացել Սպիտակ տանը։