Ռուս զինվորականները կրկին ԱԹՍ-ներով հարվածել են Խարկովին. քաղաքի մի մասը դեռ հոսանքազրկված է

Լուրեր

07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Մարտի 26-ի գիշերը ռուս զինվորականները կրկին անօդաչու թռչող սարքերով հարվածել են Խարկովին, քաղաքում պայթյուններ են լսվել: Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները, փոխանցում է Current Time-ը:

Խարկովի և Սումիի շրջաններում օդային տագնապ է հայտարարվել։

«Суспільне»-ն գրում է, որ Խարկովում առնվազն հինգ պայթյուն է լսվել։ Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովն ավելի ուշ հայտնել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, ուկրաինացի զինվորականները խոցել են առնվազն ութ «Շահեդ»։

Քաղաքապետ Իգոր Տերեխովը Telegram-ի իր ալիքում գրել է, որ մեկ անօդաչու թռչող սարք բախվել է գետնին ոչ բնակելի շենքի մոտ։ Քաղաքապետի խոսքով՝ լուրջ հետևանքներ չկան՝ միայն մեծ փոս և կոտրված ապակիներ։

Մարտի 22-ին Խարկովի էներգետիկ համակարգը ՌԴ-ի կողմից ենթարկվել է ամենազանգվածային հարձակման։ Ռուսական բանակը քաղաքի ուղղությամբ արձակել է տարբեր տեսակի 88 հրթիռ և 63 անօդաչու թռչող սարք, որոնք ամբողջությամբ հոսանքազրկել են քաղաքը։ Տուժել է նաև Դնեպրի հիդրոէլեկտրակայանը։

Մարտի 25-ի առավոտվա դրությամբ՝ Խարկովում առանց էլեկտրականության է մնացել 200 հազար բաժանորդ։ Քաղաքն ունի էլեկտրաէներգիայի ժամային անջատումների գրաֆիկ, մետրոյի գնացքները գործում են, բայց սահմանափակ: Խարկովում հոսանքազրկման պատճառով որոշել են վաղաժամ ավարտել ջեռուցման սեզոնը։