Իրավապաշտպանները դատապարտում են ահաբեկչության մեջ կասկածվող անձանց խոշտանգումները

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

«Ընդդեմ խոշտանգումների թիմ» իրավապաշտպան ասոցիացիան այսօր հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ռուսական անվտանգության ուժերի բռնությունը «Կրոկուս սիթի հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվողների նկատմամբ։ Փաստաթղթում նշվում է, որ կալանավորները բերման են ենթարկվել դատարանի դահլիճ, որտեղ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել խոշտանգման տեսանելի նշաններով՝ «կտրված ականջով, վնասված պարանոցով և անգիտակից վիճակում», փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Իրավապաշտպանները հիշեցրել են, որ «խոշտանգումների զոհերը հաճախ կեղծ տեղեկություններ են տալիս՝ բռնությունը գոնե ժամանակավորապես դադարեցնելու համար», հետևաբար, այս կերպ ձեռք բերված ցուցմունքների արժեքը «չափազանց ցածր է»:

Փաստաթղթում ուշադրություն է հրավիրվում նաև այն փաստի վրա, որ հրապարակվել են կալանավորների խոշտանգումների փաստերը։

«Մենք ականատես եղանք ոչ միայն հրեշավոր ահաբեկչության, այլև հանրային խոշտանգումների. սա մարդկանց վախով կաթվածահար անելու և ողջ հասարակությանը բռնության անուղղակի զոհ դարձնելու միջոց է։ Բարբարոսության պատասխանը չպետք է լինի բարբարոսությունը»,- ասվում է հայտարարությունում։

Մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքում գտնվող առևտրի կենտրոնում հարձակումը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 137, վիրավորվել՝ 182 մարդ։ ԱԴԾ-ն հայտնել է, որ գործի շրջանակում կալանավորվել է 11 մարդ, այդ թվում՝ չորս անմիջական հանցագործները՝ Տաջիկստանի քաղաքացիներ։ Բասմանի դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը երկու ամիս ժամկետով՝ մինչև մայիսի 22-ը։

Լրատվամիջոցներում և Telegram ալիքներում հրապարակված ֆոտո և վիդեո նյութերի համաձայն՝ ձերբակալությունից հետո կասկածյալները ենթարկվել են էլեկտրաշոկով խոշտանգումների, ուժայինները կտրել են նրանցից մեկի ականջը և ստիպել ուտել այն, ևս մեկ հնարավոր ահաբեկիչ դատարանի դահլիճ է բերվել ինտենսիվ թերապիայի բաժանմունքից։

Կասկածյալների խոշտանգումների վերաբերյալ լրագրողները հարցրել են ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։

«Այս հարցը թողնում եմ անպատասխան»,- ասել է ռուս պաշտոնյան։