ՀՀ-ն հրաժարվելո՞ւ է ծերունիների գլխատման գործերից․ Բաքվի դեմ հայցերը հետ կանչելու վտանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
Բոլորը

44-օրյա պատերազմից ի վեր Հայաստանն Ադրբեջանի դեմ ընդհանուր 5 հայց է ներկայացրել՝ չորս միջպետական գանգատ Մարդու իրավունքների եվրոպական, ևս մեկը՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարաններ։ Մինչ Միջազգային իրավունքի հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակն ակտիվ աշխատանքներ է տանում առաջիկայում Հաագայի դատարանի լսումներին ընդառաջ, Ադրբեջանը Հայաստանից պահանջում է հրաժարվել իրենց մասով ներկայացված հայցերից։ Այս պահանջը ՀՀ բարձրագույն ղեկավարության կողմից կտրուկ մերժման չի արժանանում։

Միջազգային ատյաններ ներկայացված գանգատները վերաբերում են Բաքվի կողմից իրականացված ոճրագործություններին, նաև Լաչինի միջանցքի փակմանը, որոնք հստակ արտացոլում են Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը։

Վարչապետ Փաշինյանն օրերս Հանուն Ժողովրդավարության երրորդ գագաթնաժողովի ուղերձում անուղղակի կերպով  անդրադարձավ այս թեմային։

Հռոմի ստատուտի վավերացման ժամանակ, երբ ռուսական կողմից մտահոգություններ էին հնչում, թե ՀՀ-ի այս քայլն ուղղված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ, իշխանությունը հայտարարում էր՝ այն ծառայելու է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելելուն։ Մի քանի ամիս անց իշխանության տեսակետում կտրուկ փոփոխություններ կան։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն իշխանության այսպիսի փոփոխական դիրքորոշումները վտանգավոր է համարում։

Դատական հայցերով հայցվող իրավունքների պաշտպանությունը որևէ կերպ չի կարող ստորադասվել կամ փոխարինվել քաղաքական գործընթացներով և դրանց արդյունքում ընդունվող քաղաքական փաստաթղթերով՝ պնդում են քաղհասարակության ներկայացուցիչները։

Ուշագրավ է, որ ՄԻԵԴ-ում միջպետական գանգատներից հրաժարվելը պատերազմական զոհերին զրկելու է արդյունավետ պաշտպանության միջոցից, քանի որ բաց են թողնվել անհատական բողոք ներկայացնելու ժամկետները։

Նախորդ ամիս ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի հետ հանդիպմանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պնդել էր, որ ՀՀ-ի հեյցերը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ պահանջներ են, նաև խոսել այդ հայցերից հրաժարվելու կարևորությունից: Արթուր Սաքունցի կարծիքով՝ նման պահանջները դեմ են խաղաղության պայմանագրի փիլիսոփայությանը։

Սաքունցի դիտարկմամբ՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երևանի և Բաքվի մոտեցումներն այս պահին համադրելի չեն։

Իսկ այս ընթացքում Միջազգային իրավական հարցերով ՀՀ մշտական ներկայացուցչությունը շարունակում է ակտիվ աշխատել։ Factor TV-ի հետ զրույցում մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը նշեց՝ աշխատանքները բնականոն հունով ընթանում են։ Հայկական կողմն ակտիվորեն պատրաստվում է Հաագայի դատարանում ելույթին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան