ՌԴ-ում ռազմական «ֆեյքերի» գործով հեռակա կարգով 8 տարվա ազատազրկման են դատապարտել ակտիվիստ Անաստասիա Ագեևային

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Մոսկվայի Լյուբլինսկի շրջանային դատարանը ակտիվիստ Անաստասիա Ագեևային հեռակա կարգով դատապարտել է ութ տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում՝ ռազմական «կեղծիքների» գործով (Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետ), տեղեկացնում է դատարանի մամուլի ծառայությունը։

Բացի ազատազրկումից՝ դատարանն ակտիվիստին չորս տարով արգելել է ինտերնետային կայքեր կառավարել։

Ագեևայի դեմ գործի պատճառը, ըստ OVD-Info նախագծի, եղել են երկու հակապատերազմական մեկնաբանությունները, որոնք աղջիկը, իբր, թողել է VK-ում։

Ագեևան երկու անգամ կալանավորվել է հակապատերազմական ցույցերի ժամանակ 2022 թվականին։ Նույն թվականի ապրիլին նա 15 օրով ձերբակալվել է մանր խուլիգանության հոդվածով (ՌԴ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 20.1 հոդված):

2022 թվականի վերջին ակտիվիստուհին լքել է Ռուսաստանը անվտանգության ուժերի սպառնալիքների պատճառով, ներկայում նա ապրում է ԱՄՆ-ում։