Պուտինը չի կատարել անվտանգության ապահովման իր խոստումները. ռուս ընդդիմադիրներ

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլլ» համերգասրահում ուրբաթ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ՌԴ ընդդիմությունը քննադատել է Վլադիմիր Պուտինին՝ անվտանգությունն ապահովելու խոստումները չկատարելու համար։ Ընդդիմության ներկայացուցիչների կարծիքով՝ երկրի հետախուզական ծառայությունները հիմնականում կենտրոնացած են Կրեմլի քննադատների դեմ պայքարի, այլ ոչ թե երկրին սպառնացող իրական վտանգները կանխելու վրա, գրում է VOA-ն։

Կատարվածի լույսի ներքո հարց է առաջացել, թե ինչպես է հնարավոր, որ երկրի հզոր հետախուզական ծառայությունները չեն կարողացել կանխել վերջին երկու տասնամյակների ընթացքում Ռուսաստանի ամենամահաբեր ահաբեկչությունը, թեև արևմտյան պաշտոնյաները հրապարակավ և մասնավոր կերպով նախազգուշացրել էին դրա մասին ընդամենը երկու շաբաթ առաջ:

«Մեր անվտանգության ծառայությունների աղետալի անկարողությունն ապշեցուցիչ է»,- ասել է Իվան Ժդանովը՝ բանտում մահցած ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի հակակոռուպցիոն հիմնադրամի նախկին ղեկավարը։

«Տասնամյակներ շարունակ մեզ ասում էին, որ մեր իրավունքների ոտնահարումն անհրաժեշտ է անվտանգության ապահովման համար։ Սակայն ահաբեկչական հարձակումները չեն դադարում, և ԱԴԾ-ն զբաղված է ամեն ինչով, բացի իր անմիջական պարտականություններից՝ սպանելով քաղաքական հակառակորդներին, լրտեսելով քաղաքացիներին և հալածելով մարդկանց, ովքեր դեմ են պատերազմին»,- գրել է Ժդանովը Telegram-ում:

Ռուս պաշտոնյաները դեռևս չեն մեկնաբանել այն տեղեկությունները, թե «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորումը ստանձնել է համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել է առնվազն 137 մարդ։

Հիշեցնենք՝ մարտի 7-ին Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել էր, որ «հետևում է այն հաղորդումներին, որ ծայրահեղականները ծրագրում են հարձակումներ Մոսկվայում խոշոր միջոցառումների, այդ թվում՝ համերգների ժամանակ»: Անցած երեքշաբթի՝ հարձակումից երեք օր առաջ, խոսելով ԱԴԾ-ի ղեկավարության հետ, Վլադիմիր Պուտինն այս հայտարարությունն անվանել էր «սադրիչ» և «բացահայտ շանտաժ՝ ուղղված մեր հասարակությանը վախեցնելուն և ապակայունացնելուն»:

«Կրոկուս սիթի հոլլ»-ում հարձակումից հետո Պուտինի քննադատները հայտարարել են, որ Ռուսաստանի հետախուզական ծառայությունները սեփական քաղաքացիների դեմ պայքարը զենքի վերածելու արշավը երկիրը խոցելի են դարձրել իրական հարձակումների համար:

Mediazona անկախ լրատվական կայքի տվյալներով՝ անցած տարի Կրեմլի հիմնական հակառակորդների դեմ, որոնց ռուսական իշխանություններն անվանում են «ահաբեկիչներ» և «ծայրահեղականներ», ռեկորդային 143 քրեական գործ է հարուցվել։ 2012-ից 2017 թվականներին այս ցուցանիշը տարեկան 20-ից պակաս է եղել։

Վերջին հինգ տարիների ընթացքում իշխանությունները 141 քրեական գործ են հարուցել Նավալնիի մերձավորների դեմ, շաբաթ օրը Telegram-ում ասել է ԱԴԾ շտաբի նախկին ղեկավար Լեոնիդ Վոլկովը։

«ԱԴԾ-ն սիրում է գոյություն չունեցող ահաբեկիչների հորինել, որպեսզի իրականների համար ժամանակ չմնա»,- ասում է Վոլկովը, որն այս ամսվա սկզբին Լիտվայում հարձակման էր ենթարկվել, իր խոսքով՝ Պուտինի կամակատարների պատվերով:

«Նրանք ի վիճակի չեն ոչ մի օգտակար բան անել. նրանք պարզապես պաշտպանում են հանցավոր ռեժիմը սեփական քաղաքացիներից, և ոչ թե քաղաքացիներին՝ հանցագործներից»,- իր հերթին հայտարարել է ընդդիմադիր Դմիտրի Գուդկովը։

Ռուսական բանտում 10 տարի անցկացրած Միխայիլ Խոդորկովսկին էլ սոցիալական ցանցերում հայտարարել է, որ «Կրոկուսի» վրա հարձակումը ցույց է տվել Կրեմլի անվտանգության ապարատի անզորությունը։