Թուրքիան Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիներին թույլ չի տալիս Ամերիկա մեկնող չվերթներին․ նրանք նոր երթուղիներ են փնտրում

Լուրեր

27.11.2026 | 17:16
Ո’չ, պետական դավաճանին էլ չպետք է զրկել քաղաքացիությունից, այլ այնպես պատժել, որ նման բան չլինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 17:08
Տոկիո․ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 3-րդն են կարճ ծրագրից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 16:59
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայի կենտրոնում. ԶԼՄ-ների պնդմամբ՝ բողոքի դրսևորում է
27.11.2026 | 16:55
Արհամարհում եմ Վահագն Ալեքսանյանի ասածները. Մեսրոպ Մանուկյան
27.11.2026 | 16:50
Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահը մահացել է 37 տարեկանում
27.11.2026 | 16:41
«Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորի գույքի բռնագանձման գործը կմնա կասեցված․ դատախազության բողոքը մերժվել է
27.11.2026 | 16:33
Թրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին «ընկեր» անվանել
27.11.2026 | 16:31
Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն Հայաստանի եվրոպական ձգտումները և Գյումրիում ռուսական ռազմաբազայի հարցը. Պեսկով
27.11.2026 | 16:25
Պետք է ճշտել` Քոչարյանին ո՞ր լեզվով է հարմար կարդալ նախագիծը. Ալեքսանյանը` Սահմանադրության նախագծի մասին
27.11.2026 | 16:24
Բաքուն համաձայն է Ադրբեջանի թեկնածության առաջադրմանը ԵԱՀԿ նախագահության պաշտոնում․ ՀՀ-ին ևս առաջարկ է արվել
27.11.2026 | 16:17
Դատախազությունը «Հրազդան» մարզադաշտը բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումներ է ներկայացրել դատարաններ
27.11.2026 | 16:11
Շինհրապարակի երկաթե կոնստրուկցիան ընկել է մեքենայի վրա. ՈւՂԻՂ
27.11.2026 | 16:10
Գոհաբանության օրն ԱՄՆ-ում փոթորիկները ջրհեղեղների և էլեկտրաէներգիայի անջատումների պատճառ են դարձել
27.11.2026 | 16:03
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը նոր հեռանկարներ է բացում․ Էստոնիայի ԱԳ նախարար
27.11.2026 | 15:54
Հայ բռնցքամարտիկները մասնակցում են IBA-ի նախագահի գավաթին
Բոլորը

Ստամբուլում Կենտրոնական Ասիայի երկրների տասնյակ բնակիչների և ռուսաստանցիների թույլ չեն տվել ինքնաթիռ նստել։ Turkish Airlines-ը նոր սահմանափակումներ է մտցրել Մեքսիկա և Լատինական Ամերիկայի մի շարք այլ երկրներ մեկնող ուղևորների համար, որոնք հայտնի ուղղություններ են միգրանտների համար, ովքեր փորձում են հասնել ԱՄՆ-ի հարավային սահման: Սակայն ապագա միգրանտներն ասում են, որ դա չի խանգարի իրականացնել իրենց ամերիկյան երազանքը և արդեն նոր ուղիներ են գտնում Մեքսիկա գնալու համար, այդ թվում՝ Դուբայից, գրում է «Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայությունը։

Սալտանատն ու նրա ամուսինը տոմսեր են գնել Մոսկվայից Դուբայ և հակառակ ուղղությամբ, սակայն վերադառնալ չեն պատրաստվում։ Ամուսինները, որոնք ունեն և՛ Տաջիկստանի, և՛ Ռուսաստանի քաղաքացիություն, Արաբական Միացյալ Էմիրությունները համարում են տարանցիկ կետ՝ երկար ճանապարհորդությունից առաջ, և հույս ունեն Մեքսիկայով Միացյալ Նահանգներ հասնել:

«Սկզբում մենք ցանկանում էինք Ստամբուլից թռչել Մեքսիկա, բայց Telegram-ում կարդացինք, որ թուրքական ավիաընկերությունները Ռուսաստանից և նախկին ԽՍՀՄ այլ երկրներից թույլ չեն տալիս թռչել Լատինական Ամերիկա, ուստի մենք փոխեցինք պլանը»,- ասել է Սալտանատը, որը խնդրել է չհրապարակել իր ազգանունը։

Լրատվամիջոցը գրում է, որ վերջին շրջանում Կենտրոնական Ասիայից, Ռուսաստանից և Կովկասից տասնյակ ուղևորներ ձերբակալվել են Ստամբուլում՝ Մեքսիկա և Լատինական Ամերիկայի այլ երկրներ Turkish Airlines ավիաընկերության չվերթերի ժամանակ: Turkish Airlines-ը հայտարարել է Մեքսիկա, Բրազիլիա, Կոլումբիա, Կուբա և Վենեսուելա թռչող ուղևորների համար լրացուցիչ ստուգումների մասին։ Բացի վիզայից՝ այժմ ուղևորները պետք է տրամադրեն հետադարձ տոմսեր, ամբողջությամբ վճարված հյուրանոցի ամրագրում և ճանապարհորդության համար բավարար միջոցների ապացույց: Թուրքիան վիզա չի պահանջում Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիների համար՝ բացառությամբ Թուրքմենստանի։

Ստամբուլի օդանավակայանում Turkish Airlines-ի վերջին սահմանափակումներից տուժած ուղևորներն ասում են, որ ոմանք հազարավոր դոլարներ են կորցրել տոմսերի և այլ ծախսերի համար: Ուղևորների մեծ մասը չի կարողացել փոխհատուցում ստանալ, քանի որ գնել են ամենաէժան՝ չվերադարձվող տոմսերը: Ոմանք օրերով մնացել են օդանավակայանում կամ քաղաքում, ստիպված են եղել ավելի ու ավելի շատ գումար ծախսել հյուրանոցների և սննդի համար՝ հույս ունենալով, որ իրենց թույլ կտան թռչել։

«Ես գիտեմ ընտանիքների, որոնք օդանավակայանում են կամ հյուրանոցներում են ապրում՝ գիշերը վճարում են մոտ 115 դոլար»,- ասել է ղրղզական ծագումով ռուսաստանցիներից մեկը։

Անանունության պայմանով տղամարդը «Ազատություն» ռադիոկայանի ղրղզական ծառայությանը պատմել է, որ փետրվարին մեկնել է Կանկուն (Մեքսիկա), սակայն նրան արտաքսել են Ստամբուլ։ Տղամարդը չի հայտնել արտաքսման պատճառը, սակայն խոստովանել է, որ մտադիր է Մեքսիկան օգտագործել որպես տարանցիկ միջոց՝ ԱՄՆ հասնելու համար։

Վերադառնալով Ստամբուլ՝ նա տոմսեր է գնել Լատինական Ամերիկայի այլ երկիր ուղևորվելու համար, սակայն նրան չեն թողել նստել ինքնաթիռ։ Տղամարդու խոսքով՝ անհաջող ճանապարհորդության ժամանակ նա արդեն ծախսել է 15 հազար դոլար։

Որոշ ռուսաստանցիների էլ թույլ չեն տվել ինքնաթիռ նստել՝ չնայած հետադարձ տոմսերին և հյուրանոցային ամրագրումներին, քանի որ նրանց անձնագրերը չեն ունեցել նախկին վիզաներ կամ ունեցել են միայն ձեռքի ուղեբեռ Կանկունում սպասվող երկար հանգստի համար: Ուղևորները կասկած են առաջացրել, որ իրենց նպատակակետը եղել է ԱՄՆ սահման հասնելը։