Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է փոխանակել գերիներին՝ 800-ը 40-ի դիմաց

Լուրեր

07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
Բոլորը

Իսրայելն առաջարկել է ՀԱՄԱՍ-ին 700-800 պաղեստինցի բանտարկյալների, որոնց թվում 100-ը՝ սպանության համար դատապարտված, փոխանակել 40 իսրայելցի պատանդների՝ կանանց, երեխաների, հիվանդների և տարեցների հետ։ Այս մասին գրում է Times of Israel-ը։

Նշվում է, որ համապատասխան փաստաթուղթն առաջարկներով փոխանցվել է ՀԱՄԱՍ-ի զինյալներին։

Փաստաթղթում ուրվագծվում է բոլոր պատանդների ազատ արձակման համար երեք փուլով համաձայնագրի՝ Իսրայելի առաջարկը, որում Իսրայելը «նոր ճկունություն է ցուցաբերել մի քանի առանցքային ոլորտներում», գրում է թերթը։

Բանակցությունների ընթացքում Իսրայելն առաջին անգամ հայտարարել է, որ պատրաստ է քննարկել պաղեստինցիների՝ Գազայի հյուսիսային հատված վերադառնալու թույլտվության հնարավորությունը: Միաժամանակ, Իսրայելը բացառել է Գազայի բնակիչների ամբողջական վերադարձը։

Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը վերջերս հայտարարել էր 650 ահաբեկիչների և նրանց հրամանատարների գերեվարման մասին։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել էր ՀԱՄԱՍ-ի հետ զինադադարի համաձայնագրի մեկ այլ տարբերակ։