Նավալնիից հետո հաջորդը ես եմ․ Ադրբեջանում բանտարկված ընդդիմադիր գործիչը դիմել է Եվրախորհրդարանին

Լուրեր

10.04.2026 | 12:19
Մելանյա Թրամփը հերքել է Էփշթեյնի հետ կապերը
10.04.2026 | 12:10
«ՀայաՔվե»-ն և «Միասնության թևեր»-ը դադարեցրին համագործակցությունը // Էստոնիան ՀՀ-ում դեսպանատուն ունի․ ԼՈՒՐԵՐ
10.04.2026 | 12:01
Արման Ծառուկյանը հայտնել է՝ ինչով է զբաղվելու UFC-ից հեռանալուց հետո
10.04.2026 | 11:53
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան
10.04.2026 | 11:45
Վենսը մեկնում է Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների, Թեհրանը պայման է դնում
10.04.2026 | 11:37
Գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին․ Դատախազություն
10.04.2026 | 11:26
ՌԴ-ում հետախուզում են հայտարարել Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովայի մահվան մեջ կասկածվողների նկատմամբ
10.04.2026 | 11:20
Լարս ավտոճանապարհը փակ է
10.04.2026 | 11:11
ՈՒԵՖԱ-ն որոշել է որակազրկել «Բարսելոնա»-«Աթլետիկո» հանդիպման մրցավարին
10.04.2026 | 11:05
«Հայաստան» համահայկական հիմնադրամի բիտումի գնման գործով վերականգնվել է 111.9 մլն դրամ
10.04.2026 | 11:01
Ինչ եղանակ է սպասվում․ Սուրենյանի և Ազիզյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
10.04.2026 | 11:00
Վաշինգտոնը հաջորդ շաբաթ կհյուրընկալի Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունները
10.04.2026 | 10:52
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 10-ի դրությամբ
10.04.2026 | 10:43
Իրանը հրաժարվում է Իսլամաբադում բանակցություններից՝ մինչև Լիբանանում հրադադար չհաստատվի. Tasnim
10.04.2026 | 10:32
Զելենսկին արձագանքել է Պուտինի կողմից հայտարարված «զատկական հրադադարին»
Բոլորը

Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ, հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն, որն անցյալ տարվա հուլիսից կալանավորված է, նամակ է հղել Եվրախորհրդարանին։ Այն ընթերցել է Իդաբօղլուի դուստրը՝ Ջhալա Բայրամովան՝ Եվրախորհրդարանում տեղի ունեցած Արևելյան գործընկերության ինդեքսի վերաբերյալ հանդիպմանը (Իբադօղլուն այն ինդեքսի հեղինակներից է)։

«Ես գրում եմ անպատուհան խցից՝ գարշահոտ, խոնավ, լցված աղբով ու միջատներով։ Նախաքննական մեկուսարաններում վիճակը սարսափելի է. խցերը հիմնականում լցված են անմեղ մարդկանցով, այդ թվում՝ ավելի քան 200 քաղբանտարկյալներով։ Ես նրանցից մեկն եմ»,- գրում է ադրբեջանցի տնտեսագետը նամակում։

Անդրադառնալով իր գործունեությանը՝ Իբադօղլուն նշել է, որ իր հետազոտությունները կենտրոնացած են Ադրբեջանում, Ռուսաստանում և Ղազախստանում «նավթային ավտորիտարիզմի» վրա։

«Լոնդոնի ֆոնդային բորսայում աշխատելու ընթացքում ես փաստագրել եմ ադրբեջանական վերնախավի, այդ թվում՝ Ալիևների ընտանիքի անդամների հսկայական սխեման՝ գողացված հարստությունը օտար երկրում ձեռք բերված գույքում և ակտիվներում թաքցնելու համար: Հոդվածում, որի վրա աշխատում էի նախքան իմ ձերբակալությունը, հետաքննել և բացահայտել եմ ԵՄ-ին ռուսական գազ վաճառելու՝ Ադրբեջանի սխեման։ Այս բոլոր հետաքննությունները հանգեցրին իմ ձերբակալությանը: Բայց սա միակ դեպքը չէ, որին ես հանգել եմ իմ ուսումնասիրությունների արդյունքում։ Սա քաղաքացիական ազատությունների և այլախոհության դեմ ավելի լայն ճնշումների մի մասն է, որը հանգեցրել է Ադրբեջանում այլ քաղաքական այլախոհների, լրագրողների և ակտիվիստների ձերբակալություններին և հետապնդմանը»,- ասվում է նամակում։

Նկարագրելով նախնական կալանքի պայմանները՝ տնտեսագետը նշել է, որ այդ պայմանները վատ են ազդել իր առողջության վրա։ Ըստ նրա՝ շաքարային դիաբետի պատճառով ունի արյան մեջ շաքարի բարձրացում, աորտայի մեծացում, մեջքի ուժեղ ցավեր, սակայն բանտում չունի պատշաճ բժշկական օգնություն և համապատասխան դեղամիջոցներ: Ադրբեջանի իշխանություններն իրենց հերթին բազմիցս մերժել են անկախ բժշկական հետազոտություն անցնելու՝ նրա խնդրանքը, իսկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին թույլ չեն տվել կապ հաստատել նրա հետ։

Գուբադ Իբադօղլուն ընդգծում է, որ բանտում տիրող սարսափելի իրավիճակը վտանգ է ներկայացնում իր կյանքի համար։

«Հակառակ դեպքում՝ ուշ կլինի, ամենայն հավանականությամբ, ես կլինեմ հաջորդ զոհը Նավալնիից հետո (ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը մահացավ բանտում)։ Գիտեմ, որ ես միակը չեմ, որը բախվում է այս խնդիրներին։ Դուք համերաշխ եք եղել ինձ հետ։ Դա ինձ ավելի ուժեղ է դարձրել, և ես պետք է դիմանամ Ու ամուր մնամ, բայց չեմ կարող ընդմիշտ դիմակայել այս անհավանական ծանր իրավիճակում»,- նշում է Գուբադ Իբադօղլուն։

Իբադօղլուն կալանավորվել է 2023 թվականի հուլիսի 23-ին՝ կեղծ փողեր պատրաստելու (Քրեական օրենսգրքի 204.3.1 հոդված) և կրոնական ծայրահեղական բնույթի նյութեր տարածելու մեղադրանքով (քրեական օրենսգրքի 167-3.1 հոդված)։ Այս մեղադրանքներով նրան սպառնում է մինչև 17 տարվա ազատազրկում։ 2023 թվականի հուլիսի 24-ին Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանը ընդդիմադիր գործչի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 3 ամիս 26 օր ժամկետով կալանքը։ Փետրվարի 15-ին նրա կալանքը երկարացվել է ևս երեք ամսով։ Իբադօղլուն չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ նշելով, որ իրեն բանտարկել են քաղաքական պատվերով։

Տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ ԱՄՆ Պետքարտուղարությունն ու մի շարք կոնգրեսականներ, Գուբադ Իբադօղլուին համարում են քաղբանտարկյալ և կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին՝ ազատ արձակել նրան։ Իբադօղլուն, բացի քաղաքական գործունեությունից, հայտնի է նաև որպես տնտեսագետ, դասավանդում է արտասահմանյան մի շարք բուհերում։ Սոցցանցերի էջերում նա պարբերաբար սուր քննադատության էր ենթարկում Իլհամ Ալիևին՝ տնտեսության վատ կառավարման, երկրում կոռուպցիայի, մարդու իրավունքների վատթար վիճակի համար։

Էմմա Չոբանյան