Բելգիայում թուրքական ռասիստական խմբերը հարձակվել են քրդերի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
Բոլորը

Բելգիայի Լյովեն քաղաքի Հեյսդեն-Զոլդեր թաղամասում կիրակի Նովրոզի տոնակատարությունից հետո թուրքական ռասիստական խմբերը հարձակվել են քուրդ ընտանիքների շարասյան վրա, որոնք վերադառնում էին իրենց տները։ Տեսանյութերը տարածվում են համացանցում։

 

Միջադեպը հանգեցրել է զգալի լարվածության և բռնության՝ հարձակումն ուղեկցվել է «թաքբիր» վանկարկումներով՝ ջիհադիստների կարգախոսը։

Հաղորդվում է, որ հարձակվողները վնասել են մի շարք մեքենաներ, փորձել են ուժով ներթափանցել տուն, որտեղ պատսպարվել էին տասնյակ մարդիկ: Ականատեսները պատմել են, որ հարձակվողները փորձել են այրել տունը՝ վտանգի ենթարկելով ներսում գտնվող շուրջ 40 մարդու։ Իրավիճակի լրջությունը հանգեցրել է ոստիկանության միջամտության։

Գերմանիայում քրդական համայնքը դատապարտել է տեղի ունեցածը՝ X-ում միջադեպից տեսանյութեր հրապարակելով։

«Պահանջում ենք ամբողջական պարզաբանում և անհապաղ գործողություններ։ Չի կարող այնպես լինել, որ մարդիկ նման բռնության ենթարկվեն Եվրոպայի սրտում իրենց ծագման կամ իրենց քաղաքական հայացքների պատճառով»,- ասվում է գրառման մեջ։

Նախնական տվյալներով՝ վիրավորվել է առնվազն վեց մարդ՝ ծեծի կամ դանակահարության հետևանքով։ Թեև վնասվածքների չափի մասին մանրամասն տեղեկություններ չկան, տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր:

Ըստ տեղեկությունների՝ հարձակվողները ծածանել են թուրքական դրոշը և ցուցադրել թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը: Տեսագրությունները ցույց են տալիս բռնության  պատկերները, այդ թվում՝ քրդերի դաժան ծեծը, որոնք անշարժ պառկած են գետնին՝ շրջապատված հարձակվողներով, որոնք թուրքերեն վիրավորանքներ են բղավում:

Հարձակվողները պղծել են նաև քրդական համայնքի համար կարևոր խորհրդանիշներ՝ միաժամանակ վառելով քրդական ազգային գույները ներկայացնող դրոշներ։

Էմմա Չոբանյան