Ռուս զինվորականները «Շահեդ»-ներով հարվածել են Օդեսային. քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 25-ի գիշերը ռուս զինվորականները «Շահեդ»-ներով հարվածներ են հասցրել Օդեսային։ Քաղաքում չեն գործում էլեկտրական տրանսպորտն ու որոշ մանկապարտեզներ։ Այս մասին հայտնում են տեղի իշխանությունները, գրում է Current Time-ը։

Անօդաչու թռչող սարքի գրոհից հետո շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտարարել է «էներգետիկ ենթակառուցվածքի վնասման մասին», ինչի հետևանքով Օդեսայի մի մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Երկուշաբթի քաղաքում չեն գործի տրամվայներն ու տրոլեյբուսները, հայտարարել է Օդեսայի քաղաքապետարանը։ Իսկ այն մանկապարտեզները, որտեղ մինչև մարտի 25-ի առավոտ էլեկտրականություն չի եղել, երեխաներին կընդունեն հերթապահ խմբերով։

Ավելի ուշ Ուկրէներգո ընկերությունը հաղորդել է Օդեսայում և տարածաշրջանում երկու էլեկտրական ենթակայանների վրա հարձակումների մասին:

«Օդեսայում և Օդեսայի մարզում սարքավորումների վնասման պատճառով էներգետիկները ստիպված են մեծացնել սպառման սահմանափակման ժամկետները: Դա անհրաժեշտ է՝ գործող սարքավորումները գերբեռնվածությունից պաշտպանելու համար», – գրում է Ուկրէներգոն:

Ուկրաինայի հարավի պաշտպանական ուժերը հայտնում են, որ Նիկոլաևի և Օդեսայի շրջաններում չորս «Շահեդ» է կործանվել։ Նիկոլաևում վնասվել է էներգետիկ օբյեկտ և բնակելի շենք։

«Հնարավոր չէր խուսափել հարվածից, Նիկոլաևի շրջանում հակառակորդը խոցել է էներգաօբյեկտը, բռնկվել է հրդեհ, որն արագորեն մարվել է հրշեջների կողմից»,- գրում է Ուկրաինայի հարավի ՊԲ մամուլի ծառայությունը։

Նիկոլաևում երկհարկանի բնակելի շենքի վրա անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով տուժել է 11 մարդ, նրանցից երկուսը հոսպիտալացվել են։ Զինվորականները չեն նշում, թե քանի անօդաչու թռչող սարք է հարձակվել Ուկրաինայի տարածքի վրա։