Ռոստովի մարզում խոշոր էլեկտրակայաններից մեկում հրդեհ է տեղի ունեցել․ հաղորդվում է ԱԹՍ-ների հարձակման մասին

Լուրեր

07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Ռոստովի մարզի Նովոչերկասկի կոնդենսացիոն էլեկտրակայանում, որը ՌԴ հարավում խոշորագույն կայաններից է, հրդեհ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է շրջանի ղեկավար Վասիլի Գոլուբևը, գրում է Meduza-ն։

Ըստ նրա՝ կայանի աշխատակիցներն արագ մարել են կրակը, տուժածներ չկան։ Շրջանի ղեկավարն ասել է, որ հրդեհի պատճառները պարզվում են։

«Հրդեհի հետևանքով 330 կՎ բարձր լարման գծերը՝ Տիխորեցկայա և Ռոստովսկայա, ավտոմատ կերպով անջատվել են։ Այժմ վերականգնվել է սպառողների էլեկտրամատակարարումը։ Էլեկտրակայանի երկու էներգաբլոկներ ժամանակավորապես հանվել են շահագործումից»,- ասել է նահանգապետը։

Baza տելեգրամ-ալիքի համաձայն՝ էլեկտրակայանը հարձակման է ենթարկվել մի քանի անօդաչու թռչող սարքերի կողմից։ Հարձակումը սկսվել է գիշերը ժամը 2։30-ի սահմաններում։

«Новочеркасск сегодня» տելեգրամ-ալիքն էլ հայտնել է, որ էլեկտրակայանի շրջանում գիշերը լսվել է 17-20 պայթյուն, որոնցից մի քանիսն ուղեկցվել են երկնքում վառ փայլատակումներով։

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, թե ռուսական ՀՕՊ համակարգերը մարտի 24-ի լույս 25-ի գիշերը Ռոստովի մարզի տարածքում որսացել են ուկրաինական 11 անօդաչու թռչող սարք։