ԵՄ-ն Նավալնիի մահվան կապակցությամբ անձնական պատժամիջոցներ է սահմանել 33 մարդու նկատմամբ

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Եվրոպական խորհուրդը հաստատել է պատժամիջոցները՝ կապված գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան հետ։ Դրանք սահմանվել են 33 ֆիզիկական և 2 իրավաբանական անձանց նկատմամբ՝ կապված մարդու իրավունքների խախտումների հետ։ Եվրամիությունում նրանց ակտիվները հայտնաբերվելու դեպքում ենթակա են սառեցման, իսկ ցուցակում հայտնվածներին արգելվում է մուտք գործել ԵՄ։

«Կրեմլի ռեժիմի կողմից Ալեքսեյ Նավալնիի դանդաղ սպանությունը վառ հիշեցում է մարդկային կյանքի նկատմամբ նրանց լիակատար անտեսման մասին: Այսօրվա պատժամիջոցները ցույց են տալիս մեր վճռականությունը՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը և իշխանություններին երկրում մարդու իրավունքների շարունակվող խախտումների համար: Միևնույն ժամանակ, մենք գիտենք, որ Պուտինը Ռուսաստան չէ, և Ռուսաստանը Պուտին չէ։ Մենք կշարունակենք աջակցել Ռուսաստանի քաղաքացիական հասարակությանը և անկախ ձայներին»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

Պատժամիջոցների տակ են հայտնվել թիվ 3 «Բևեռային գայլ» ուղղիչ գաղութը Խարպում՝ Յամալո-Նենեց ինքնավար օկրուգում և Վլադիմիրի շրջանի Մելեխովոյում գտնվող թիվ 6 գաղութը: ԵՄ խորհրդի որոշման մեջ ասվում է, որ երկու գաղութներն էլ «հայտնի են ֆիզիկական և հոգեբանական ճնշումներով, լիակատար մեկուսացմամբ, խոշտանգումներով և բանտարկյալների նկատմամբ բռնություններով»:

Պատժամիջոցների ցանկում են նաև ՌԴ արդարադատության փոխնախարար Վսևոլոդ Վուկոլովը, Մոսկվայի դաշնային քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Մորոզը և դաշնային քրեակատարողական ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վալերի Բոյարինևը (որին Վլադիմիր Պուտինը Նավալնիի մահից երեք օր անց շնորհել է գեներալ-գնդապետի կոչում):

Պատժամիջոցների տակ են հայտնվել գաղութների ղեկավարներն ու աշխատակիցները, ինչպես նաև դատավորները, որոնք տարիների ընթացքում որոշումներ են կայացրել Նավալնիի գործերի վերաբերյալ։ Խոսքը, մասնավորապես, Անդրեյ Սուվորովի մասին է, որը Նավալնիին դատապարտել է 19 տարվա ազատազրկման հատուկ ռեժիմի գաղութում, և Կիրիլ Նիկիֆորովին, որը մերժել է թիվ 6 գաղութի դեմ նրա հայցը՝ պատժախցում 12 օր մնալու համար։